Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հաշվողական հետազոտություն

Մագիստրատուրա

Վահան Հովհաննիսյան

Ծնվել եմ 1989 թվականի մայիսի 7-ին Երևանում: Դպրոցական տարիներից մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների` մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից: 2004 թ. արժանացել եմ մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմի: 2005 թ. գերազանց գնահատականներով ավարտել եմ ՀՊՃՀ հենակետային վարժարանը և նույն թվականին ընդունվել ՀՊՃՀ մաթեմատիկայի դեպարտամենտ` կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ: 2009 թ.-ից սովորում եմ նույն համալսարանում` որպես մագիստրոս` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ: 2009 թ. սեպտեմբերից աշխատում եմ «ՁԵՆՏԵՔ.ԱՄ» կազմակերպությունում` որպես ծրագրավորող: 2010 թ. սովորում եմ Շվեյցարիայի տեխնոլոգիական համալսարանում կիրառական մաթեմատիկայի մագիստրոսի ծրագրով և մասնագիտանում եմ գործառնությունների հետազոտություն ուղղությամբ:

Ընդունվել եմ Լոնդոնի կայսերական քոլեջի համակարգչային դեպարտամենտի ասպիրանտուրա: Մասնագիտանալու եմ «Դիմացկուն մատակարարման շղթայի կառավարում» թեմատիկ ուղղությամբ:


Այստեղ սովորում են
Ակսել Մովսիսյան

Բիզնեսի կառավարում

Կարինա Կարապետյան

Ռազմավարական մարքեթինգ

Անահիտ Վարդանովնա

Բիզնեսի կառավարում

Back to top
Close