Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Վահե Ճիտոյան

Ես Վահե Ճիտոյանն եմ: Ծնվել եմ 1990 թվականի օգոստոսի 12-ին Երեւան քաղաքում: 1-ինից 5-րդ դասարաններում հաճախել եմ ադմիրալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոց: 6-րդ դասարանից սովորել եմ Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզմաթ դպրոցում եւ ավարտել նույն դպրոցը` 2006 թվականին: Ֆիզմաթ դպրոցում ուսանելու տարիներին մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների եւ մրցույթների: Բազմիցս եղել եմ հանրապետական օլիմպիադաների մրցանակակիր` ֆիզիկա եւ աստղագիտություն առարկաներից: 2006 թվականի հունվար ամսին մասնակցել եմ Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից: Ապա նույն թվականին մասնակցել եմ Սինգապուրում տեղի ունեցած ֆիզիկայի երեսունյոթերորդ միջազգային օլիմպիադային եւ արժանացել գովասանագրի: Նույն թվականին արժանացել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին կարգի կրթական պարգեւի` «Լավագույն աշակերտ» անվանակարգում: Այս տարիներին ձեռք բերած փորձն ու գիտելիքները մեծապես նպաստեցին իմ մասնագիտության ընտրությանը: Ես հասկացա, որ ֆիզիկան գիտության այն ճյուղն է, որն ուզում եմ ավելի խորը բացահայտել եւ որում ուզում եմ մասնագիտանալ:

2010-ին բացարձակ գերազանցությամբ ավարտեցի Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին մասնակցել եմ IREX կազմակերպության կողմից անցկացված «Global UGRAD» ծրագրին: Ճանաչվելով հաղթողներից մեկը` գործուղվել եմ ԱՄՆ բուհերից մեկը, որտեղ անց եմ կացրել մեկ ուսումնական տարի` ուսանելով ֆիզիկա եւ ծրագրավորում: Ուսումնառության երկրորդ կիսամյակի ընթացքում աշխատել եմ որպես ասիստենտ ֆիզիկայի լաբորատորիայում եւ ծրագրավորող` «LabView» ծրագրային փաթեթի օգտագործմամբ, եղել եմ նաեւ պլանետարիումի աշխատակից: Նահանգներում անց կացրած տարվա ընթացքում ձեռք բերեցի մասնագիտական նոր հմտություններ եւ, իհարկե, խորը գիտելիքներ թե՛ ֆիզիկայի, թե՛ ծրագրավորման ոլորտներում: Վերադառնալով Հայաստան` ստացա աշխատանք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մեկում եւ ուսման հետ համատեղ մեկ տարի աշխատեցի որպես վեբ ծրագրավորող:

«Լույսի» աջակցությամբ սովորել եմ Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրայում եւ գերազանցությամբ ավարտել` 2012 թվականին: Այժմ սովորում եմ Քեմբրիջի համալսարանում` որպես միկրոէլեկտրոնիկա բաժնի ասպիրանտ:


Այստեղ սովորում են
Աննա Բաբաջանյան

Կրթության հետազոտություն

Իրինա Ղափլանյան

Քաղաքագիտություն

Անահիտ Պապյան

Ֆինանսներ

Back to top
Close