Կառավարում
Ծնվել եմ 1992 թվականին, Երևանում։
2008թվականին գերազանցությամբ ավարտել եմ դպրոցը և ընդունվել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Մարքեթինգի և Բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ։
Աշխատանքային փորձառությունս անցկացրել եմ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում և Հայաստանի Ֆինանսների Նախարարությունում։ Փորձառությանս և ուսման տարիների ընթացքում համոզվեցի, որ ցանկանում եմ ուսումս շարունակել Կառավարում մասնագիտությամբ։
2012 թվականին ավարտել եմ ՀՊՏՀ-ն` ստանալով Բիզնեսի Կազմակերպում մասնագիտության Բակալավրի կոչում։ Նույն թվականին ընդունվել եմ Լոնդոնի Համալսարանական Քոլեջ ՝ հնարավորություն ստանալով մասնակցել Կառավարման մագիստրոս ծրագրին։
Համոզված եմ, որ Լոնդոնի Համալսարանական Քոլեջում ձեռք բերված գիտելիքները հնարավորություն կընձեռեն ինձ հասնել նպատակներիս, ինչպես նաև լինել օգտակար Հայաստանի և հայ հասարակության համար։
Մարդու իրավունքներ
Քրեագիտություն
Տնտեսագիտություն և բիզնես