Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իմացական և որոշումներ ընդունելու գիտություններ

Մագիստրատուրա

Վանենի Դադոյան
1999-ին արծաթե մեդալով ավարտել եմ "Քվանտ" վարժարանը: 2003-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը` ստանալով բակալավրի աստիճան: 2004-ին աշխատել եմ "Քվանտ" վարժարանում` որպես փոխտնօրեն, իսկ 2005-2006-ին "Կենաց տուն" ՀԿ-ում` որպես հոգեբան:

2007-2009-ին սովորել եմ Աարհուսի համալսարանի (Դանիա) մագիստրատուրայում՝ "Իմացական սեմիոտիկա" մասնագիտությամբ: Մագիստրոսական թեզս գրել եմ տնտեսական վարքագծի և արդարության զգացումի մասին:

2007- ից "Get-inspired" ծրագրի համահիմնադիրն եմ, որը քաջալերում և օգնում է զարգացող երկրների ուսանողներին` գնալ աշխարհի լավագույն համալսարաններ սովորելու:

2010 թ-ի ամռանը Օքսֆորդի համալսարանի "Դեպի Քարահունջ (Հայաստան)" գիտական արշավախմբի անդամ էի:

Ուսումնասիրել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի "Իմացական և որոշումներ ընդունելու գիտություններ" մասնագիտությունը` կենտրոնանալով կիրառական որոշումների ընդունման խնդրի վրա:

"Հաջողությունը անցումն է մի անհաջողությունից դեպի մյուս անհաջողություն` առանց ոգևորությունը կորցնելու:" Ուինստոն Չերչիլ

Այստեղ սովորում են
Վահան Մարտիրոսյան

Մաթեմատիկա և տնտեսագիտություն

Արման Հովակիմյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Գրանտ Շիրակունի

Եվրոպական հասարակագիտություն և քաղաքագիտություն

Back to top
Close