Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Վարդան Բեժանյան
Ծնվել եմ1983թ. ապրիլի 1-ին Ալավերդի քաղաքում: Սովորել եմ Երևանի "Քվանտ" վարժարանում, իսկ 1999թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ: 2005թ. ավարտել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2008թ-ին` ասպրիանտուրան` պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն "Էկոլոգիական իրավունքների դատական և ոչ դատական պաշտպանությունը" թեմայով:

2006 թվականից դասավանդում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում` զուգահեռաբար աշխատելով բանկային համակարգում: Ներկայումս ղեկավարում եմ "Կոնվերս բանկ" ՓԲԸ ներքին իրավական սպասարկման բաժինը:

Միաժամանակ մասնակցել եմ արտալսարանական հասարակական նախաձեռնությունների. հաճախել եմ Երիտասարդ առաջնորդների դպրոցի դասընթացներին, իսկ 2009-2010թթ. մասնակցել եմ Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի սեմինարներին:

Անդամակցում եմ ՀՀ Փաստաբանների միությանը, Հայաստանի իրավաբանների միությանը, Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն (EPAC) ՀԿ-ին: Նաև խորհրդատվություն եմ տրամադրում Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից կազմակերպվող "Doing Business" ծրագրին` սնանկության և վարկային հարաբերություններին վերաբերող հարցերով:

2010թ. ընդունվել եմ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (Penn Law)`մագիստրոսի (LLM) կոչման համար:

Այստեղ սովորում են
Էդուարդ Բադալյան

Հանրային կառավարում

Արմեն Վարդանյան

Մաթեմատիկա և համակարգչային գիտություն

Նարինե Ղոչիկյան

Համակարգիչ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

Back to top
Close