Պատմություն
Ծնվել եմ 1993 թ. Երևանում:
1999 թ. ընդունվել եմ Երևանի օտար լեզուների “Մակսեդան” վարժարանի 1-ին դասարան: 2002 թ. տեղափոխվել եմ Երևանի Խ. Դաշտենցի անվ. թիվ 114 միջնակարգ դպրոց, որտեղ սովորել եմ մինչև 9–րդ դասարան:
2008 թ. ընդունվել եմ Թաիլանդի Ռեգենտների դպրոցի միջազգային բակալավրիատ, այն ավարտել եմ 2010 թ. և ընդունվել Տորոնտոյի համալսարան` միջազգային հարաբերությունների բաժին:
Բակալավրիատն ավարտելուց հետո մտադիր եմ շարունակել կրթությունս միջազգային իրավունք մասնագիտությամբ:
Սիրում եմ կարդալ, ճանապարհորդել, շփվել ընկերներիս հետ: Զբաղվում եմ սպորտով` լող, ֆուտբոլ, շախմատ, չմուշկ:
Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) անդամ եմ, 6 տարեկանից մասնակցել եմ հայաստանյան և միջազգային սկաուտական բանակումների, առաջնորդի աստիճան ունեմ:
Տնտեսագիտություն
Կենսաբանություն և հոգեբանություն
Կրթության կառավարում