Միջազգային հարաբերություններ
Ծնվել եմ Հայաստանում: Վաղ հասակում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ռուսաստանի Դաշնություն: Հաճախել եմ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական վարժարան: 2004 թվականին Սանկտ-Պետերբուրգի օլիմպիադայում արժանացել եմ առաջին կարգի մրցանակի` գրական գերազանց ձիրքի և էսսե գրելու կարողության համար:
Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել եմ Բարդի քոլեջի (Նյու Յորք) քաղաքագիտության ֆակուլտետ: 2008 թ-ին ճանաչվել եմ ֆակուլտետի լավագույն ուսանող և ավարտական ելույթ ունենալու պատիվ ունենալով` խոսել ամբողջ աշխարհում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող նորմատիվ ակտերի բարելավման մասին:
Մեծանալով հետսովետական Ռուսաստանում, մի հասարակության մեջ, որը ժողովրդավարական ֆորմալ ինստիտուտներ էր ձևավորել` թաքցնելով ավտորիտար ռեժիմին բնորոշ երանգները, ինձ միշտ հետաքրքրում էր` հնարավոր է արդյոք կառուցել հասարակությունն այնպես, որ պաշտպանված լինեն ամենաանբարենպաստ պայմաններում գտնվող քաղաքացիները, և երաշխավորվի հասարակության բոլոր շերտերի հիմնարար ազատությունների ապահովումը:
2007-ի ամռանը ես հնարավորություն ունեցա աշխատելու «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան ընկերությունում և մասնակցեցի էթնիկ վրացիների դեմ տարվող ռուսաստանյան արշավի հետազոտությանը, ինչը բարելավեց մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների իմ ըմբռնումը և ինձ մոտիվացրեց` շարունակելու ուսումս հենց այդ ոլորտում:
Ավարտել եմ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Այստեղ ստացածս կրթությունն ինձ հնարավորություն տվեց հետագայում զարգացնելու հմտություններս մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները վերլուծելու գործում:
Բացի այդ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և վերջինիս հետազոտական կենտրոնը հարթակ տրամադրեցին` համապարփակ քննարկումներում ներգրավելու մարդու իրավունքների առաջատար պաշտպանների և ժողովրդավարական համակարգի անցումների վրա աշխատող քաղաքագետների: Եվ հենց սա իմ մեջ գերագույն հետաքրքրություն առաջացրեց` ուսումնասիրելու ժողովրդավարացման գործընթացները հետսովետական պետություններում:
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցն ավարտելուց հետո ես հստակ որոշել եմ վերադառնալ իմ նախնիների հայրենիք` նպաստելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացմանը և տեսնելու` ինչպես է ընթանում ժողովրադավարության խթանման միջազգային ծրագրերի ներդրումը մի վայրում, որը ես իմ տունն եմ համարում:
Միջազգային հարաբերություններ
Տնտեսագիտություն
Հանրային կառավարում և քաղաքականություն