Քաղաքագիտություն և արևելաեվրոպագիտություն
Ծնվել եմ 1992 թվականին Ռուսաստանում, սակայն գրեթե ողջ մանկությունս անցել է Հայաստանում: Մայրենի լեզուս հայերենն է, թեեւ 4 տարեկանից խոսում էի այդ երկու լեզուներով էլ: Ռուսաստանում ավագ դպրոցը բարեհաջող ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Անգլիայում: Ընդունվեցի John Leggott քոլեջ` ընտրելով հոգեբանության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, մեդիա գիտությունների Ա մակարդակը: Ավարտական քննությունները հանձնել եմ իսպաներեն: 2008 թվականին հաղթեցի անգլերեն եւ ռուսերեն լեզուների օլիմպիադաներում, նաեւ “Տնտեսագիտական համատեսքստը իմ հայրենիքում” մրցույթում:
Բացի այդ, շատ ակտիվ մարդ եմ. մի շարք համերգային ծրագրերի հաղորդավար եմ եղել Ռուսաստանում եւ Անգլիայում: 2010 թ. ընտրվեցի John Leggot քոլեջի միջազգային խորհրդի անդամ, 2011 թ. քոլեջի կյանքում առանձնահատուկ ներդրման համար պարգեւատրվեցի հավաստագրով: Այժմ ուսանում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)` քաղաքագիտություն եւ արեւելաեվրոպական գիտություններ մասնագիտությամբ: Նպատակ ունեմ սովորելու նաեւ Եյլի համալսարանի քաղաքագիտության մագիստրատուրայում եւ հոգեբանություն ուսումնասիրել Բաց համալսարանում:
Սիրում եմ բացահայտել ինձ շրջապատող աշխարհը: Ապագայում նախատեսում եմ նաեւ վարպետանալ ստեղծագործական գրավոր խոսքում: Հուսով եմ` աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում որակյալ կրթություն ստանալուց հետո իմ խանդավառության եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ կկարողանամ իրականացնել երազանքս` պաշտպանելով իմ ազգի շահերը:
Հանրային քաղաքականություն
Իրավագիտություն
Մարդու իրավունքներ