Մարդու իրավունքներ
Վիգեն Շիրվանյանը Լոնդոնի համալսարանական քոլեջի մարդու իրավունքների ծրագրի (մասնավորապես՝ կրթական իրավունք) մագիստրոս է, ավարտել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագիրը և Գևորգյան հոգևոր ճեմարանի աստվածաբանություն բաժնի մագիստրատուրան:
2017-ի հունվարից Վիգենը ՀՀ կառավարության կողմից հիմնված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթական ոլորտի բարեփոխումների պատասխանատուն է: Նա մասնակից է կրթական ոլորտի մի շարք երկարաժամկետ ու կարճաժամկետ բարեփոխումների ծրագրերի մշակմանն ու զարգացմանը: Վիգենի աշխատանքը սերտորեն կապված է ՀՀ կրթության և գիտության նախարարության և կրթության ոլորտին առնչվող այլ մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային և տեղական դոնորների հետ:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում ստանձնած իր պարտավորությունների հետ մեկտեղ, Վիգենը նաև միջազգային դոնորների հետ հարաբերությունների ղեկավարն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Վիգենը նաև «Պահապան» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ 2011-2014 թթ․ աշխատել է «Այբ» դպրոցում որպես հատուկ կրթական ծրագրերի գծով փոխտնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Մարդու իրավունքներ
Ֆրանսերեն և արաբերեն
Համեմատական բիզնես