Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կառավարման հետազոտություն

Մագիստրատուրա

Վիտալի Ավագյան

Ծնվել եմ 1987 թվականին Էջմիածնում:

Միջնակարգ կրթությունս ստացել եմ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: Դպրոցն ավարտելուց հետո ուսանել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն» բաժնում: Սովորելուն զուգահեռ աշխատել եմ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ում` որպես սոցիալ-տնտեսական բաժնի մասնագետ: Մագիստրոսական կրթությունս ավարտելով ՀՊՏՀ-ում՝ ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ): Հիմնական մասնագիտացումս եղել է արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգային կառավարումը, իսկ երկրորդական մասնագիտացումը՝ բիզնեսի կառավարումը: ՀԱՀ-ին զուգահեռ աշխատել եմ «AMF Consulting» նորաստեղծ կազմակերպությունում` որպես ֆինանսական վերլուծաբան-գնահատող՝ մասնագիտանալով գնահատման, ֆինանսական մոդելավորման, ռիսկերի կառավարման և շուկայի վերլուծության մեջ:

Այժմ համատեղ ասպիրանտ եմ Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնես դպրոցում և հաշվողական գիտությունների բաժանմունքում: Հետազոտությանս թեման ներդրումային որոշումների կայացման օպտիմալացումն է մեծ քանակությամբ ջրային քամու էներգիայով պորտֆելում:

Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, շախմատ, ֆիլմեր դիտել և գրքեր կարդալ:


Այստեղ սովորում են
Նազելի Ղուկասյան

Տնտեսագիտություն և բիզնես ռազմավարություն

Վիտալի Ավագյան

Կառավարման հետազոտություն

Անահիտ Վարդանովնա

Բիզնեսի կառավարում

Back to top
Close