Ելենա Պետրոսյան
Ծնվել եմ 1988 թ. դեկտեմբերի 7-ին Երեւանում:
1992 թ-ին ընտանիքս տեղափոխվել է Ռուսաստան` Մոսկվայի շրջանի Դոլգոպրուդնի քաղաք: 1995 թ. սկսել եմ հաճախել միջնակարգ դպրոց:
2005 թ. ընդունվել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, կառավարման և կիրառական մաթեմատիկայի բաժին: Այնուհետև ընդունվել և ավարտել եմ նույն բաժնի մագիստրատուրան:
Հետաքրքրվում եմ մաթեմատիկայով, պարով և երաժշտությամբ: Հաճախում եմ Ֆլամենկոյի դասերի և կիթառ եմ նվագում: