Երվանդ Ներսիսյան
Ծնվել եմ Ստեփանակերտ քաղաքում 1988 թվականին: 7 տարեկան հասակից հաճախել եմ Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 5 տարի անց տեղափոխվել եմ Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոց:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: 3 կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել եմ հայկական զինված ուժեր` պարտադիր զինվորական ծառայության անցնելով Պաշտպանության բանակի սահմանային զորամասերից մեկում:
Ծառայությունս ավարտելուց հետո վերականգնվել եմ նույն ֆակուլտետում` ավարտելով այն գերազանց առաջադիմությամբ:
Այժմ սովորում եմ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում` Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Ֆինանսների մաթեմատիկա ծրագրում: Վստահ եմ, որ ստացած գիտելիքներըի սպաս կդնեմ Արցախում և Հայաստանում իմ ոլորտի զարգացման գործին:
Ազատ ժամանակ սիրում եմ շախմատ, սեղանի թենիս և ֆուտբոլ խաղալ:
"Հաջողության գրավականը նպատակասլացությունն ու աշխատասիրությունն են:"