Կենսագիտության ձեռնարկություն
Ես ծնվել և մեծացել եմ Երևանում, որտեղ լեզվաբանություն եմ սովորել երեք ու կես տարի: Գիտակցելով, որ այդ առարկան ինձ չի հետաքրքրում, ես դուրս եմ եկել համալսարանից և 2001 թ. տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ իմ կարիերան սկսվել է մասնավոր առողջապահական կազմակերպությունում: Բիզնեսի ղեկավարման տարբեր ասպեկտներում ներգրավված լինելով` ես որոշեցի ամրացնել իմ մասնագիտական փորձը ֆորմալ կրթությամբ:
Նորածին երեխայի և ամուսնուս հետ Անգլիա տեղփոխվելով` գերազանց սովորել և ստացել եմ բիզնեսի բակալավրի աստիճան: Այնուհետ աշխատել եմ կոսմետիկա մշակող և արտադրող կազմակերպությունում:
Այժմ ընդունվել եմ Քեմբրիջի համալսարան, որտեղ սովորելու եմ կենսատեխնոլոգիայի մագիստրոսական ծրագրով:
Զարգացման գիտություններ
Բիզնեսի կառավարում
Բնական գիտություններ