Իրավագիտություն և ֆինանսներ
Ծնվել եմ 1986 թվականին Երևան քաղաքում:
1991 թ.` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, տնտեսական գերծանր իրավիճակի բերումով իմ ընտանիքը հարկադրված էր մեկնելու Մոսկվա` Ռուսաստան:
Մոսկվայում բնակվելու տարիներին ես սովորել եմ հանրակրթական միջնակարգ դպրոցում և այն 2003 թվականին ավարտելուց հետո ընդունվել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (համալսարան): Այդ համալսարանում հաջողությամբ ստացել եմ բակալավրի և մագիստրոսի աստիճաններ համապատասխանաբար 2007 և 2009 թթ.:
Համալսարանում ուսումը զուգակցել եմ իրավաբանական ոչ լրիվ դրույքով աշխատանքի, ինչպես նաև ինքնուրույն իրավաբանական աշխատանքի հետ: 2009 թ.` համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, աշխատանքի եմ անցել «Յակովլև և Գործընկերներ» իրավաբանական ընկերությունում, որը Ռուսաստանի ամենահին և ամենամեծ ընկերություններից է: Այն գրանցվել է դեռևս ԽՍՀՄ-ի օրոք և մինչ օրս հաջողությամբ շարունակում է գործել: Քանի որ միշտ հետաքրքրություն եմ ցուցաբերել միջազգային իրավունքի և անգլիական իրավունքի հանդեպ, աշխատանքի եմ ընդունվել Միջազգային առևտրային բաժնում, ուր մեկ տարում օգնականից հասել եմ իրավաբանի պաշտոնի` շրջանցելով կրտսեր իրավաբանի կարգավիճակը:
2011 թ. սկզբին հրավիրվել եմ աշխատանքի «Լոֆթ Քընսալթինգ» ընկերություն` որպես իրավաբան: Նշված կազմակերպությունը նոր հիմնադրված իրավաբանական ընկերություն է, որն իր կազմում հավաքել է միջազգային խոշոր իրավաբանական ընկերությունների մասնագետների: Այստեղ ես աշխատել եմ միջազգային զանազան գործարքների ուղղությամբ, ինչին որ միշտ ձգտել եմ:
Վերջերս ընդունվել եմ Օքսֆորդի համալսարան` իրավունքի և ֆինանսների մագիստրոսական ծրագրով սովորելու:
Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա
Համակարգչային գիտություն
Հասարակական միջամտություն