Բժշկական մարդաբանություն
Ծնվել եմ Հայաստանի Քարակերտ գյուղում և մեծացել ԱՄՆ-ում`Լոս Անջելեսում, ուր ընտանիքս տեղափոխվել է Խորհրդային Միության փլուզումից հետո:
2010-ին ընդունվել եմ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի մարդաբանության բաժին:
Այժմ, որպես Օքսֆորդի համալսարանի բժշկական մարդաբանության բաժնի ուսանող, մտադիր եմ ուսումնասիրել առողջապահության բնագավառում Հայաստանի փորձառությունը: Թեզիս վերնագիրն է` ,Անլսելի ձայներ. Առողջության, տրավմայի և մահվան կլինիկական էթնոգրաֆիան Սպիտակի երկրաշարժից հետոյի Հայաստանումե: Այս աշխատանքի մեջ փորձում եմ ուսումնասիրել հայ ժողովուրդի պատմական և ներկա տրավմաներն ու դրանց ազդեցությունն առողջության վրա:
Կրթաթոշակի ընձեռած հնարավորությունն օգտագործելով և ձեռք բերած գիտելիքը կիրառելով` ես մտադիր եմ ջանքերս ուղղել կարիքավոր մարդկանց առողջական վիճակի բարելավմանը:
Զարգացման գիտություն
Դեղագիտություն
Հասարակական միջամտություն