Իրավագիտություն
Ծնվել եմ 1993թ. Երևանում: 2009 թ. գերազանցությամբ ավարտել եմ Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: Մասնագիտական կրթությունս սկսել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով բակալավրի աստիճան: Եղել եմ ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը` ստանալով ուսման վճարի լրիվ փոխհատուցում պետության կողմից: Այժմ սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում իրավագիտության մագիստրոսի կոչում ստանալու համար: Այստեղ նույնպես արժանացել եմ լրիվ կրթաթոշակի ՀԱՀ-ի կողմից:
ԵՊՀ-ում ուսանելու տարիներին հասկացա, որ անհրաժեշտ է տեսական գիտելիքներս կիրառել պրակտիկայում` դրանք ամրապնդելու համար: Այսպիսով միացա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային` որպես կամավոր: Նրանց հետ շուրջ երկու տարվա համագործակցությունը մեծ նշանակություն ունեցավ լավ իրավաբան դառնալու համար հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև հետագա պլաններս մշակելու առումով: 2012 թ. սեպտեմբերից աշխատել եմ Ա/Ձ Սեդա Սաֆարյանի փաստաբանական գրասենյակում` որպես իրավախորհրդատու, այնուհետև մասնագիտական պրակտիկա եմ անցել ՀՀ փաստաբանների պալատում: 2013 թ. սեպտեմբերից աշխատում եմ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում` որպես իրավաբանի օգնական:
Վերջերս պաշտոնական հրավեր եմ ստացել Քեմբրիջի համալսարանից LLM դասընթացն անցնելու համար:
Ֆինանսներ
Իրավագիտություն
Տեխնոլոգիական քաղաքականություն