Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Միջազգային հարաբերություններ

Մագիստրատուրա

Հայկ Տեր-Ներսեսյան

Ես՝ Հայկ Էդվարդի Տեր-Ներսեսյանս, ծնվել եմ 1982 թ.: Մանկությանս տարիներն անցկացրել եմ Հայաստանում և ականատեսը եղել կոմունիզմի վերջին տարիների: Մանկուց ազատ տիրապետել եմ և՛ հայերենին, և՛ ռուսերենին:

Հայրս ծառայել է Հայաստանի կոմունիստական կառավարությանը, եղել է Էներգետիկայի, հաղորդակցման և արդյունաբերության վերջին փոխնախարարը: Մայրս քիմիկոս է եղել և աշխատել է երկար տարիներ` որպես քիմիկոս ինժեներ:

1999 թ. ավարտել եմ Չարենցի անվան միջնակարգ դպրոցը, ինչպես նաև դպրոցական տարիների ընթացքում հաճախել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսության կառավարման բաժին: Մեկ տարի հետո տեղափոխվել եմ ԱՄՆ` մորս մոտ՝ շարունակելու կրթությունս:

Տեղափոխվելով 17 տարեկանում Հայաստանից Չիկագո առանց անգլերեն լեզվի իմացության ես այցելել եմ ՙWilbur Wright և Truman Community “ քոլեջ՝ սովորելու անգլերեն լեզուն: Զուգահեռ աշխատել եմ ՙUPS”- ում ՝ գումարով ապահովելով և՛ մայրիկիս, և՛ ինձ: 2000 թ. դեկտեմբերին սկսել եմ աշխատել բանկային համակարգում` որպես գանձապահ:

2000-ից մինչև 2005 թ. աշխատել եմ «Bridgeview Bank» կազմակերպությունում` որպես գանձապահ, վերահսկիչ գանձապահ, անձնական բանկիրի օգնական և հետո` անձնական բանկիր:

2005 թ. ընդունվել եմ «La Salle» բանկ: Երեք տարի աշխատելուց հետո ինձ կրկին հրավիրել են աշխատելու «Bridgeview Bank » կազմակերպությունում՝ որպես ավագ բանկիր և մասնաճյուղի կառավարչի տեղակալ:

Աշխատանքիս զուգահեռ սովորել եմ Չիկագոյի «Truman community» քոլեջում՝ համալսարան տեղափոխվելու նպատակով ընդհանուր գիտելիքներ ստանալով:

2007-2009 թ. սովորել եմ Հյուսիսային Իլինոյսի համալսարանում և քաղաքագիտության բակալավրի աստիճան ստացել:

Համալսարանում ինձ պարգևատրել են գերազանց առաջադիմության ոսկե մեդալով իմ փայլուն աշխատանքի համար և նշանակել «Pi Sigma Alpha Honors Society»-ի անդամ: 2009 թ. դեկտեմբերին ինձ ուղարկել են Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի մոդուլավորված համաժողովին՝ որպես Հյուսիսային Իլինոյսի համալսարանի ներկայացուցիչ:

Քաղաքագիտություն ուսումնասիրելուց հետո ինձ նաև սկսեց հետաքրքրել տնտեսագիտությունը, ու ես որոշեցի ստանալ ևս մեկ բակալավրի աստիճան նույն համալսարանում` տնտեսագիտության բնագավառում:

Համալսարանն ավարտելով` որոշեցի վերադառնալ Հայաստան, որտեղ անմիջապես բիզնեսի զարգացման մենեջերի աշխատանքի առաջարկ ստացա HSBC բանկից: Շատ կարճ ժամանակ հետո աշխատանքի հրավեր ստացա «ՎՏԲ» բանկից` աշխատելու որպես խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի բաժնի ղեկավար: Այժմ ես գերազանց տիրապետում եմ երեք լեզուներին՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն` պրոֆեսիոնալ մակարդակով:

2013 թ. հունվարին ես ետ վերադարձա ԱՄՆ, քանի որ ընդունվել էի Կոլումբիայի համալսարան, ինչպես նաև Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դպրոց: Ես ընտրեցի Կոլումբիայի համալսարանը:

Իմ հետազոտությունների կրթական ուղղությունը տնտեսական և քաղաքական զարգացումն է, իսկ տարածաշրջանային կենտրոնացումը` հետխորհրդային Եվրասիան: Այժմ ես Հարիմանի հավաստագրի թեկնածու եմ և մասնագիտանում եմ Ռուսաստանի և հետխորհրդային տարածաշրջանի ուղղությամբ՝ հետազոտելով ուկրաինական սփյուռքը Ամն-ում և վերջինիս ազդեցությունը ուկրաինական քաղաքականության վրա: Ավելին, այժմ ես դիմել եմ «Pepsico Junior Travel Research»-ին կրթաթոշակ ստանալու համար, որպեսզի իմ հետազոտության հաջորդ փուլն իրականացնեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ մասնավորապես ուսումնասիրելով Ժողովրդավարական զարգացման հայեցակերպերը Ղարաբաղում:

Իսկապես, շատ հետաքրքրված եմ հետխորհրդային տարածաշրջանով և պատրաստ եմ ամեն ճիգ գործադրել կապելու զարգացող աշխարհը զարգացած աշխարհի հետ մասնավորապես դիվանագիտության և հասարակական սեկտորների միջոցով: Իմ նպատակն է դառնալ պիտանի քաղաքացի իմ հայրենիքի համար:

Ցանկանում եմ վերադառնալ հայրենիք, ներգրավվել երկրի քաղաքացիական հասարակական սեկտորում և բարելավել դիվանագիտության արևմտյան կարծրատիպերը, ինչպես նաև կարգավորել տնտեսությունը Հայաստանում՝ աշխատելով նախարարություններից որևէ մեկում կամ որևէ գրասենյակում:


Այստեղ սովորում են
Վահան Միսակյան

Ճարտարապետության քննադատություն, կուրատորական և կոնցեպտուալ գործունեություններ

Աննա Հարությունյան

Կայուն կառավարում

Հայկ Սարգսյան

Իրավագիտություն

Back to top
Close