Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Հայկ Տեփանյան

Ես ծնվել եմ փոքրիկ Արթիկ քաղաքում` աշխարհից կտրված այն վայրերից մեկում, որտեղ մարդիկ հնարավորություն չունեն (և իրականում ցանկություն էլ չունեն) իմանալու, թե ինչ է կատարվում դրսում: Բայց իմ ընտանիքի անդամներն այլ տեսակետ ունեին: Իմ ծնողներն այն քիչ մարդկանցից էին, ովքեր մտածում էին, որ կրթությունը կարող է փոխել աշխարհը: Նրանցով ոգեշնչված` ես մեծ հաճույքով և ոգևորությամբ սովորում էի դասերս: Այդպիսով, երբ 6-րդ դասարանում էի, լավագույն ուսման հանդեպ ձգտումն ինձ բերեց Հայաստանի մայրաքաղաք Երևան: Այն շատ էր տարբերվում այն աշխարհից, որտեղից ես էի: Երևանում ես մասնակցեցի «Օժտված երեխաների մրցույթին», որը կազմակերպում էր Քվանտ վարժարանը, կրթության միջոցով Հայաստանում բարելավումնել անել ձգտող կազմակերպություններից մեկը: Մրցույթին լավ արդյունք ցուցաբերեցի և ընդունվեցի Քվանտ:

Քվանտը փոխեց իմ աշխարհընկալումը. ես հասկացա, որ գիտելիքը և կրթությունը կարող են սարեր շուռ տալ: Վարժարանում անցկացրածս առաջին օրերից իսկ ոգեշնչված էի Քվանտի աշակերտներով ու շրջանավարտներով, ովքեր իրենց բնագավառում երկրում առաջիններից էին: Ես օրվա մեծ մասը վարժարանում էի անցկացնում: Օրվա առաջին կեսից հետո սկսվում էին խորացված դասընթացները, որոնց ընթացքում մենք ընկղմվում էինք աստղերի և համաստեղությունների աշխարհ, քննարկում էինք խորամանկ օպտիմզացիաներ ինֆորմատիկայի ալգորիթմներում և ծանոթանում էինք մաթեմատիկայի դասական և ժամանակակից խնդիրերին: Այս դասընթացները մեզ պատրաստում էին առարկայական օլիմպիադաներին:

Մարզային օլիմպիադաների մրցանակներով խրախուսված` ես օրուգիշեր աշխատում էի ավելիին հասնելու համար: Այդ ջանքերը տվեցին իրենց պտուղները, և 2009-ին ես ընդգրկվեցի ազգային հավաքականում, որը պետք է ներկայացներ Հայաստանն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադայում ես որևէ մրցանակի չարժանացա, բայց այն ինձ համար շատ կարևոր փորձ եղավ, ու ես կարողացա հետագայում բրոնզե մեդալ և առաջին կարգի մրցանակ շահել ինֆորմատիկայի, ապա աստղագիտության միջազգային օլիմպիադաներում: Օլիմպիադաները շատ մեծ դեր խաղացին իմ կյանքում. դրանք ինձ հնարավորություն ընձեռեցին մրցելու աշխարհի լավագույն աշակերտների հետ և ինչ-որ իմաստով դառնալու գիտական աշխարհի մի մասնիկը:

Քվանտ վարժարանն ավարտելուց հետո սկսեցի աշխատել կրթությունս արտասահմանում շարունակելու ուղղությամբ: Անչափ ուրախացա, երբ իմացա, որ իմ ջանքերը զուր չէին, երբ 2014 թ. մարտի 28-ին բացեցի Սթենֆորդից ուղարկված նամակը. ես ընդունվել էի Սթենֆորդի համալսարան` աշխարհի լավագույն համալսարաններից մեկը գրեթե բոլոր բնագավառներում:


Այստեղ սովորում են
Աննա Հակոբյան

Իրավագիտություն

Սուրեն Սամարչյան

Բիզնեսի կառավարում

Քրիստին Կազանչյան

Արվեստի պատմություն

Back to top
Close