Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսական ինժեներիա

Մագիստրատուրա

Հրաչյա Հարությունյան

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը` բակալավրի, մագիստրոսի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկածուի կոչումներով: Մասնագիտացված եմ հավանականությունների տեսության և վիճակագրության մեջ: Թեկնածուական ատենախոսությունս նվիրված է եղել X-ճառագայթների տեսության զարգացմանը, որը լայնորեն կիրառվում է բժշկության և ադամանդագործության մեջ:

Դեռևս բակալավրիատի տարիներից հետաքրքրված եմ եղել ֆինանսներով: 2009 թ.-ից աշխատում եմ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունում, որի կազմում դարձել եմ Հայաստանի առաջին ներդրումային ֆոնդերի հիմադիրներից մեկը և ստանձնել ֆոնդերից երկուսի կառավարչի պաշտոնը: 2014 թ. նշանակվել եմ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում:

2015 թ. մագիստրոսական մեկամյա ծրագրով միացել եմ Բերկլիի համալսարանին, որտեղ նպատակ ունեմ զարգացնել գիտելիքներս պորտֆելի կառավարման, ռիսկերի վերահսկման և վերլուծական ֆինանսների ոլորտներում:

Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով, դիտում եմ ֆիլմեր:


Այստեղ սովորում են
Մարկ Ջեյքոքս

Իրավագիտություն

Նարեկ Ներսիսյան

Մաթեմատիկա

Մանե Միքայելյան

Բջջային և զարգացման կենսաբանություն

Back to top
Close