Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բարձրագույն կրթություն

Մագիստրատուրա

Լիլիթ Սարիբեկյան

2014 թ. Դիմել եմ Օքսֆորդի համալսարան և ստացել եմ MSc in Higher Education մագիստրոսական ծրագրին մասնակցելու հրավեր ։ Իրականում երկրորդ անգամ է, որ ընդունվում եմ այս համալսարան: Առաջին անգամ դիմել և ընդունվել եմ նույն ծրագրին 2013-2014 թթ. : Ցավոք սրտի կրթաթոշակ չստանալու պատճառով ես ստիպված էի չընդունել հրավերը: Այնուամենայնիվ, ես դարձա ավելի նպատակասլաց։

Ծնվել եմ Երևանում: 1999-2009 թթ. sովորել եմ Ա. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցում ուսմանս համատեղ հաճախել եմ նաև Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց: Նվագում եմ ջութակ: Մասնակցել եմ տարբեր երաժշտական մրցույթների և համերգների: Երկու դպրոցներն է ավարտել եմ գերազանցությամբ:

Համալսարանական ընդունելության քննություններին բարձր միավորներ ստանալու շնորհիվ ընդունվել եմ Խ. Աբովյան անվան հայկական պետական մանկավարժական մամալսարան և ստացել անվճար կրթություն:

Համալսարանի երկրորդ կուրսում` 2010-2011թթ., մասնակցել եմ ուսանողների փոխանակման ծրագրին /IREX/ և տեղափոխվել ԱՄՆ՝ սովորելու Վինսկոնսինի համալսարանի Ռիչլանդ Սենթր քաղաքի մասնաճյուղում:

Սովորելու ընթացքում հատուկ ուշադրություն եմ դարձրել՝ «Հատուկ կրթություն» և «Կրթական հոգեբանություն» թեմաներին: Այստեղ եղել եմ ուսանողական խորհրդի անդամ և «Համայնքային ծառայության» ակումբի նախագահ:

Մեկ տարի պրակտիկա եմ անցել Ռիչլանդ Սենթրի ավագ դպրոցում, որտեղ աշխատել եմ հատուկ կրթություն ստացող աշակերտների հետ` խթանելու ուսումնառության որակի բարձացումը:

Հայաստանում ստացել եմ մանկավարժի բակալավրի աստիճան` անգլերեն լեզու մասնագիտությամբ: Հիմնական մասնագիտությունից բացի, դիպլոմ եմ ստացել նաև լրացուցիչ կրթություն համար` թարգմանչաց գործ մասնագիտությամբ: Անցել եմ պրակտիկա Երևանի մի շարք դպրոցներում:

Ես սիրում եմ կամավորական աշխատանքներ կատարել: Կամավոր աշխատել եմ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Հայաստանում: Այժմ եվրոպական կամավորական ծառայություն եմ իրականացնում Իտալիայում:

Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո ցանկանում եմ վերադառնալ Հայաստան` կրթության ոլորտում իմ ներդրումն ունենալու նպատակով։ Մեծ ցանկություն ունեմ գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև գյուղական համայնքներում` նպաստելով ուսումնառության որակի բարելավմանը։


Այստեղ սովորում են
Մերի Նասիլյան

Ուսումնառություն և տեխնոլոգիա

Շանտալ Թերզիյան

Սոցիալական և մշակութային մարդաբանություն

Լուսյա Մանուկյան

Կենսաբանություն

Back to top
Close