Համակարգչային գիտություն եւ բիզնեսի կառավարում
Ծնվել եմ Բոստոնում` Մասաչուսեթս նահանգում, 1997 թվականին: Մինչև 10 տարեկան ապրել ենք Բոստոնում, իսկ դրանից հետո ընտանիքս որոշեց տեղափոխվել Հայաստան: Շատ երկար տևեց այդ որոշումը հասկանալու ընթացքը, սակայն հիմա չեմ կարող կյանքս պատկերացնել առանց այդ տեղափոխության, որն ինձ դարձրեց այն մարդը, ով հիմա կամ:
Տեղափոխվելուց հետո ընդունվեցի ու սկսեցի հաճախել Անանիա Շիրակացու անվան Ճեմարան, որտեղ սովորեցի հայերեն գրել և կարդալ: Ավելի ուշ տեղափոխվեցի «Այբ» ավագ դպրոց, որտեղ որոշեցի, որ ապագայում ինքս ինձ տեսնում եմ բժշկության մեջ:
2014 թվականի աշնանը ես կրկին կգտնվեմ ԱՄՆ-ում ու կսովորեմ Կոլումբիայի համալսարանում: Այնտեղ ես ձեռք կբերեմ գիտելիք, հմտություն և փորձ, որոնք ինձ անհրաժեշտ կլինեն Հայաստան վերադառալուց հետո կատարելու իմ բոլոր պարտականությունները:
Քաղաքաշինություն
Ժուռնալիստիկա
Սոցիալական աշխատանք