Դատական գործ
Ծնվել եմ 1990 թ. hունվարի 23-ին Աբովյան քաղաքում: 2004 թ. ավարտելով Սպանդարյանի անվան թ. 24 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` ընտանիքիս հետ վերաբնակվել եմ Միացյալ Նահանգներում: Ուսումս շարունակել եմ Հոլիվուդի ավագ դպրոցում, որտեղ եղել եմ հայ ուսանողների խորհրդի անդամ և ուսանողակառավարական խորհրդի նախագահ: Ավարտել եմ 2008-ին՝ գերազանցության դիպլոմով:
Համալսարանում ուսանել եմ արվեստի պատմություն և ռուսաց լեզու: Ուսանողական տարիներին տպագրվել եմ երկու անգամ՝ մասնագիտական ուսումնասիրություններով: 2012-ին magna cum laude առաջադիմությամբ ավարտել եմ Բերկլիի համալսարանը՝ ստանալով արվեստաբանության բակալավրի կոչում:
Ավարտելուց հետո աշխատել եմ ֆինանսական գործակալությունում՝ որպես ֆինանսական գործադիր, հետևաբար աշխատել եմ գույքի կառավարման ոլորտում: Աշխատելու ընթացքում որոշել եմ իրավագիտություն ուսանել: Այժմ աշխատում եմ «Ross Morgan and Company, Inc.» անշարժ գույքի սեփականատերերի ասոցիացիաների կառավարման գրասենյակում:
2014 թ. օգոստոսին սկսվելու են դասընթացներս Բերկլիի համալսարանի իրավագիտության բաժնում, որտեղ մտադրված եմ ուսումնասիրել պայմանագրերի և մտավոր սեփականության իրավունքի հետ կապված օրենսդրությունը:
Քիմիական և բիոմոլեկուլային ճարտարագիտություն
Բջջային և զարգացման կենսաբանություն
Արդյունաբերական ճարտարագիտություն