Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Անուշ Ալեքսանյան

Ծնվել եմ 1991 թվականին Երևան քաղաքում: 2008 թվականին  գերազանց գնահատականներով ավարտել եմ Երևանի Ռ. Սևակի անվան N151 միջնակարգ դպրոցը  և նույն տարում ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Առաջին ուսումնական տարում ցուցաբերելով բարձր առաջադիմություն և համակուրսեցիներիս մեջ լինելով առաջինը`անցել եմ անվճար ուսուցման և հաջորդ երեք տարիներին շարունակել եմ ուսումս նույն համակարգով: Ուսման տարիներին մասնակցել եմ մի շարք միջոցառումների կազմակերպված թե´ համալսարանի ներսում, թե´ այնպիսի աշխարհահռչակ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսին է, օրինակ, KPMG Armenia CJSC աուդիորական ընկերությունը: Որպես կամավոր աշխատել եմ ՀՀ Սփյուռքի նախարարության ֆինանսկան բաժնում: Երրորդ կուրսի վերջում անցել եմ արտադրական պրակտիկա PHP Partners CJSC հաշվապահական, աուդիտորական ընկերությունում, մասնավորապես` վերջինիս հաճախորդը հանդիսացող <<Երևան Ջուր>> ընկերության հաշվապահությունում:

Մագիստրատուրայում ուսումս շարունակելու նպատակով այս տարի դիմեցի <<Նյուզ Ռիփորթ>>-ի վարկանշային ցանկում յոթերորդը հանդիսացող Լոնդոնի համալսարանական քոլեջ (University College London, MSc Economics), և ի ուրախություն ինձ ստացա այնտեղ ուսանելու առաջարկ: Այնտեղ ստացած կրթությունը կօգնի ինձ կայանալ որպես լիարժեք մասնագետ և իմ ստացած փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանում և նպաստել մեր հայրենիքի բարգավաճմանը:


Այստեղ սովորում են
Վարդուհի Դանիելյան

Իրավագիտություն

Արուս Կոզմանյան

Ծրագրային համակարգերի նախագծում

Միքայել Միրզոյան

Հաշվողական վիճակագրություն և մեքենայագիտություն

Back to top
Close