Ընդհանուր գիտություններ
Ծնվել եմ 1996 թ. հունիսի 25-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում, որտեղ հաճախել եմ տարբեր տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ: 2014-ին ընդունվել եմ Չիկագոյի համալսարան:
Դպրոցական տարիներին ես փայլուն առաջադիմություն եմ ցուցաբերել ուսման մեջ և ակտիվորեն ներգրավված եղել տարբեր մարզաձևերում: Հենց դպրոցում էլ բացահայտեցի իրական ու ամենամեծ նախասիրությունս` մաթեմատիկան, ու որոշեցի ամբողջ կյանքս նվիրել գիտական հետազոտություններին: Ինչ վերաբերում է սպորտին, ես մեծ ձեռքբերումներ ունեմ վազքից:
Ինձ համար մեծ նշանակություն ունի հայկական ինքնությանս գիտակցումը: Երբ ինձ խնդրում են պատմել իմ մասին, առաջին հերթին նշում եմ, որ հայ եմ: Ասում եմ, քանի որ հպարտանում եմ դրանով: Դեռևս հնարավորություն չեմ ունեցել հայրենիք այցելելու, սակայն նպատակ ունեմ առաջիկա տարիներին դա անպայման անել: Հպարտ եմ, որ հայ եմ:
Սոցիալական ծառայություն
Բիզնեսի կառավարում
Արևելագիտություն