Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Ռոբերտ Գասպարյան

Ես ծնվել եմ 1991 թ. հունվարի 25-ին Երևանում՝ գիտաշխատողների ընտանիքում: Ուսման հարցում մանկությունից հետևել եմ ծնողներիս օրինակին: Դպրոցում ինձ շատ էին հետաքրքրում ֆիզիկան և մաթեմատիկան, և ես միշտ մասնակցել եմ շրջանային և քաղաքային օլիմպիադաներին, որտեղ արժանացել եմ առաջին կարգի մրցանակների, իսկ 8-րդ դասարանում ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայում գրավել եմ 3-րդ տեղը:

Բայց շատ շուտով ես բացահայտեցի հետաքրքրությունների բոլորովին նոր աշխարհ. Իհարկե, դա համակարգչային գիտությունն էր: Չնայած, որ այդ տարիներին համակարգչային գիտությունն արդեն տարածում էր գտնում Հայաստանում, սովորելու հնարավորությունները դեռևս չափազանց սահմանափակ էին:

Չգիտեմ՝ գուցե ուղղակի բախտս բերեց, թե պարզապես պատահականություն էր, որ իմ ընտանիքը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքը, որը Սիլիկոնային դաշտավայրի սիրտն է և համարվում է նոր տեխնոլոգիների համաշխարհային մայրաքաղաք:

Ես անմիջապես սկսեցի ծրագրավորման դասեր վերցնել համայնքային քոլեջում, իսկ 2010 թվականին ընդունվեցի Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի էլեկտրոնային ինժեներիայի և համակարգչային գիտության (EECS) բաժին, որն ավարտեցի գերազանց գնահատականներով՝ ստանալով ինժեներության բակալավրի կոչում:

Ավարտելով միացա բջջային նորաստեղծ «Shopkick» ընկերությանը, որտեղ հնարավորություն ունեցա աշխատելու մի շարք նախագծերի վրա, որոնք չափազանց հետաքրքիր էին: Սակայն հասկացա, որ ինձ շատ է դուր գալիս համակարգչային անվտանգության ոլորտը, որն ավելի խորն ուսումնասիրելու հնարավորություն ունեցա, երբ 2013 թ. ընդունվեցի Սթենֆորդի համալսարան: Նույն համալսարանում էլ այժմ մասնագիտանում եմ համակարգչային և ցանցային անվտանգության մեջ: Ակնկալում եմ ստանալ մագիստրոսի կոչում 2015 թվականի գարնանը:

Ավարտելուց հետո պլանավորում եմ վերադառնալ Հայաստան և օգնել տեղի ծրագրավորողներին՝ կիբեր պաշտպանության մասին իրազեկության մակարդակը բարձրացնելու: Կարծում եմ՝ 21-րդ դարում, երբ երկրի և մարդկանց համար կարևորագույն տեղեկատվությունը և ծառայությունների ﬔծ մասը գտնվում են համացանցում, կիբեր անվտանգությունը կդառնա ազգային անվտանգության էական ու պարտադիր մասը, իսկ իմ երկիրը դրա զարգացման ու ներդրման մեծ կարիք ունի:

Բացի մասնագիտական հետաքրքրություններից, սիրում եմ արշավներ գնալ, ինչպես նաև զբաղվել լողով ու դահուկային սպորտով:


Այստեղ սովորում են
Դիանա Մուրադովա

Միջազգային համեմատական կրթություն

Սուրեն Սամարչյան

Բիզնեսի կառավարում

Անի Մովսիսյան

Առողջապահություն

Back to top
Close