Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ճարտարապետություն

Մագիստրատուրա

Ռոբերտ Փանոսյան

Ծնվել եմ Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում 1989 թվականին: Ուսանել եմ Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) և 2012 թվականին ավարտել Ճարտարապետության բաժինը` ստանալով բակալավրի աստիճան: Ավարտելուց հետո աշխատել եմ Լոս Անջելեսում գործող ճարտարապետական տարբեր ճանաչված ընկերություններում, այդ թվում` «Jones, Partners: Architecture» ընկերությունում` Վես Ջոնսի ղեկավարությամբ, և բոլորովին վերջերս`«P-A-T-T-E-R-N-S»-ում` Մարսելո Սպինայի և Ջորջինա Հալջիչի գլխավորությամբ:

Աշխատել եմ տարբեր նախագծերի վրա, ներառյալ` SCI-Arc Pavilion: League of Shadows, MOCA Pavilion: Textile Room, և 2013 թվականին` REDCAT Gala-ն: Աշխատանքներս տպագրվել են բազմաթիվ ամսագրերում ու թերթերում, ցուցադրվել են տարբեր ցուցասրահներում`ներառյալ Ժամանակակից արվեստների թանգարանը (MOCA):

2014 թվականից սովորելու եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում (MIT) Ճարտարապետության մագիստրոսի կոչում ստանալու:

Շատ եմ հետաքրքրված տեխնոլոգիաների և ճարտարապետության միջև հատման կետերի և դրանց մթնոլորտային հետևանքների ուսումնասիրությամբ:


Այստեղ սովորում են
Ջեսիկա Մաղաքյան

Մաթեմատիկա

Տաթևիկ Զոհրաբյան

Բիզնեսի կառավարում

Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Back to top
Close