Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Սոս Ավետիսյան

Ես` Սոս Վահեի Ավետիսյանս, ծնվել եմ 1989 թվականի հունիսի 21-ին ՀՀ Արարատ քաղաքում: Միջնակարգ կրթություն ստացել եմ տեղի «Թարգմանչաց վարժարանում» (այժմ 3-րդ հիմնական դպրոց): 2005-2006 թթ. «FLEX» ծրագրի շրջանակներում ուսանել եմ ԱՄՆ-ի Ներբասկա նահանգի Հուպեր քաղաքի «Լոգան Վյու» դպրոցում:

2006 թ. վերադարձել եմ Հայաստան, ընդունվել Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի և բանասիրության բաժինը: 2010 թվականին ավարտել եմ ՝ ստանալով իսպաներեն լեզվի բանասերի բակալավրի կոչում:

2011 թ. ընդունվել եմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային միջմասնագիտական մագիստրոսական ծրագրին, որի շրջանակներում սովորել եմ նաև Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ուսումնասիրել եմ հետխորհրդային տարածքի տրանսֆորմացիան: 2013 թվականին պաշտպանել եմ մագիստրոսական թեզս («Սովորութային նորմերի կիրառումը ոչ միջազգային հակամարտությունների ժամանակ») և ստացել մագիստրոսի կոչում:

2014 թ. փետրվարից հանդիսանում եմ Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիր:


Այստեղ սովորում են
Հասմիկ Թևոսյան

Հարկադիր միգրացիա և փախստականների խնդիրներ

Սոս Ավետիսյան

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Թալին Բիլազարյան

Համեմատական կառավարում

Back to top
Close