Հանրային քաղաքականություն
Ծնվել եմ ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում` հայկական ընտանիքում։ Դպրոցական տարիքում փայլուն աշակերտ եմ եղել։ Ավարտելով Օսթինի «Վեսթլեյք» ավագ դպրոցը՝ ընդունվել եմ Բոստոնի համալսարան, որտեղ միջազգային հարաբերություններ և տնտեսագիտություն եմ ուսումնասիրել։
2008-ին դարձել եմ ԱՄՆ-ի նավատորմի հետախուզության սպա և իրականացրել երկու մարտական ուժերի տեղակայման առաքելություն։ Թողնելով ռազմական ծառայությունը 2012-ին՝ բիզնեսի կառավարման մագիստրոսական աստիճան եմ ստացել և այժմ սովորում եմ Չիկագոյի համալսարանում՝ հանրային կառավարում մասնագիտացմամբ։
Մագիստրոսական կրթությանս ընթացքում պլանավորում եմ սովորել ենթակառուցվածքների և տրանսպորտի քաղաքականություն՝ փորձելով աջակցել զարգացող երկրներին՝ բարելավելու տրանսպորտային համակարգը։
2009-ին ես ու հայրս առաջին անգամ եղանք Հայաստանում։ Որպես ճանապարհորդության սիրահար` այցելել եմ 104 երկիր, և նպատակ ունեմ այցելելու աշխարհի բոլոր երկրները։
Հետաքրքրություններիս շրջանակն ընդգրկում է ավիացիան, քաղաքականությունը, բեյսբոլը:
Խանոյանների ընտանիքը միշտ ակտիվ է եղել հայկական համայնքներում թե՛ Տեխասում, և թե՛ Միացյալ Արաբական Էմիրություններում, որտեղ հայրս՝ Ալբերտը, այժմ բնակվում է։
Բիզնեսի կառավարում
Միջին Արևելքի ուսումնասիրություն
Արևելագիտություն