Աստղաֆիզիկա
Ես ծնվել եմ 1995 թ. դեկտեմբերի 27-ին Երևանում: 2002-2007 թթ. ընդունվել և սովորել եմ Երևանի Ռ. Սևակի անվան թ. 151 դպրոց-վարժարանում: 2007 թվականից սովորում եմ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ուսումնառության տարիներին սովորել եմ գերազանց առաջադիմությամբ: Ակտիվորեն մասնակցել եմ դպրոցների միջոցառումներին: Մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների և մրցույթների:
Իմ ամենամեծ ձեռքբերումներից են աստղագիտության հանրապետական օլիմպիադայում I կարգի դիպլոմները 2011 և 2013 թթ., Ղրիմում կայացած աստղագիտության 15-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալը, Հարավային Կորեայում կայացած աստղագիտության 17-րդ և Հունաստանում կայացած աստղագիտության և աստղաֆիզիկայի 7-րդ միջազգային օլիմպիադաներում մասնակցություններս:
2013 թ. ավարտել եմ դպրոցը, պարգևատրվել եմ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ոսկե մեդալով՝ ուսման մեջ գերազանց առաջադիմության համար: Ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ:
2014 թ. ընդունվել եմ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան:
Իրավագիտություն
Բարոյագիտություն
Իրավագիտություն