Առաջնակարգ ճարտարապետական նախագծում
Ծնվել եմ 1987 թ. Երևանում` Հայաստանում: 2003 թ. սկսել եմ սովորել ճարտարապետություն Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանում: Այս տարիների ընթացքում մի շարք պրակտիկաներ եմ անցել Երևանում և Մոսկվայում, մասնակցել եմ մի շարք մրցույթների և աշխատաժողովների ինչպես անհատապես, այնպես էլ թիմի կազմում: Բազմաթիվ մրցանակներ եմ ստացել իմ աշխատանքի համար և միաժամանակ պահպանել բարձր ՄՈԳ-ը:
ԵրՃՇՊՀ-ն ավարտելուց և Հայաստանում երկու տարի պրոֆեսիոնալ մակարդակով աշխատելուց հետո որոշեցի կրթությունս շարունակել Գերմանիայում: 2011-2013 թթ. ձեռք բերեցի ճարտարապետի մագիստրոսի աստիճան Դեսսաու ճարտարապետության միջազգային դպրոցում:
Չինաստանում փորձ ձեռք բերելու նկատմամբ իմ հետաքրքրությունը մեծացավ այն բանից հետո, երբ մագիստրոսի աստիճան ստացա, իսկ հետո ցանկացա ընդլայնել իմ հեռանկարները և ավելի լավ հասկանալ չինական քաղաքների արագացված ուրբանիզացումը: Մտքումս ունենալով այս նպատակը՝ տեղափոխվեցի Պեկին՝ Չինաստան, և աշխատեցի այնտեղ որպես ճարտարապետ մինչև 2015 թ. գարուն: Չինաստանում անցկացրած ժամանակ միջազգային թիմի հետ աշխատել եմ տարբեր տեսակի և տարբեր մասշտաբների նախագծերի վրա:
Վերջերս ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի առաջադեմ ճարտարապետական դիզայնի մագիստրատուրայի գիտական բաժին: Ես շատ ուրախ եմ սովորել առաջադեմ և փորձարարական միջավայրում, որը կարող է ապահովել ինձ դինամիկ և միջդիսցիպլինար մտածողությամբ, որն էլ, ըստ իս, կզարգացնի պրոֆեսիոնալ ճարտարապետի իմ կարողությունները:
Ֆինանսների մաթեմատիկա
Լիբերալ արվեստ և գիտություններ
Ճարտարապետության քննադատություն, կուրատորական և կոնցեպտուալ գործունեություններ