Ֆինանսներ
Ծնվել եմ Երևան քաղաքում 1988 թ.:
Ավարտելով Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը՝ ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: 2009 թ. ստացա բակալավրի աստիճան գերազանցությամբ և նույն տարում ընդունվեցի Հայաստանում ամերիկյան համալսարան:
Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալուց հետո ընդունվեցի որպես փորձնակ «Կասկադ Ինվեսթմենթս» ՓԲԸ: Այնուհետև անցա աշխատանքի «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ ընկերություն՝ որպես աուդիտորի օգնական, հետագայում՝ «Դելոյթ Արմենիա» ՓԲԸ ընկերություն , որտեղ և այժմ աշխատում եմ որպես ավագ աուդիտոր:
Միաժամանակ ես հանդիսանում եմ Երդվյալ հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի մասնագիտական մակարդակի ուսանող անդամ (ACCA):
2014 թ. աշնանը դիմել եմ Քեմբրիջի համալսարանի ֆինանսների մագիստրոս ծրագրին և ուսման հրավեր ստացել:
Ֆինանսներ
Իրավագիտություն
Բնական գիտություններ