Ֆինանսներ
Ես ծնվել եմ Գյումրիում 1988 թվականի նոյեմբերի 25-ին: Գյումրու ավերիչ երկրաշարժի պատճառով ստիպված էինք ընտանիքով տեղափոխվել գյուղ Արևիկ, որտեղ էլ սկսեցի հաճախել Արևիկի միջնակարգ դպրոց:
2000 թվականին կրկին տեղափոխվեցի Գյումրի, որտեղ 1 տարի սովորել եմ թիվ 11 միջնակարգ դպրոցում, իսկ 2001-2005 թվականներին սովորել և ավարտել եմ Գյումրու «Ֆոտոն» վարժարանը: Ուսման տարիներին մասնակցել եմ տարբեր օլիմպիադաների, ստացել մրցանակներ:
2005 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Ավարտելով բակալավրիատը և մագիստրատուրան՝ 2010 թվականին ընդունվել եմ աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկ՝ որպես տնտեսագետ-վիճակագիր, որտեղ էլ աշխատում եմ մինչ օրս: Կենտրոնական բանկում աշխատելու տարիներին մասնակցել եմ վերապատրաստման տարբեր ծրագրերի, ներկայացրել եմ մեր երկրի փորձը: Այս ծրագրերն ինձ հնարավորություն են տվել ճանաչելու այլ երկրների իմ գործընկերներին, փորձ ձեռք բերելու, խորացնելու իմ մասնագիտական գիտելիքները:
Ես ապրում են այն սկզբունքով, որ գիտելիքը կյանքի շարժիչ ուժն է, և հաջողության հասնելու միակ ուղին կրթությունն է, ուստի որոշեցի շարունակել ուսումս և դիմեցի Քեմբրիջ՝ ֆինանսների գծով մագիստրոսի ծրագրին, որտեղից էլ ստացա ոչ պայմանական հրավեր:
Բնական գիտություններ, ֆիզիկա
Համակարգչային գիտություն
Իրավագիտություն