Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հասարակական գիտություններ

Մագիստրատուրա

Անաստասիա Ծատուրյան

Ծնվել եմ Մոսկվայում 1990 թ. մայիսի 24-ին։ 1997-2007 թթ. հաճախել եմ Կուրչատովի անվան թիվ 1189 ֆիզիկամաթեմատիկական դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ համալսարան ընդունվել՝ հասարակագիտություն ուսումնասիրելու։

Ինձ թվում էր, որ սոցիոլոգիան իդեալական գիտություն էր, քանի որ այն թույլ էր տալիս զուգակցել երկու իմ սիրած զբաղմունքները՝ մաթեմատիկան և հասարակության ուսումնասիրումը։ Հետագայում, երբ լսեցի իմ առաջին որակական մեթոդների դասընթացը (որոնց թվին են պատկանում, օրինակ, հարցազրույցները և ֆոկուս խմբերը), հասկացա, որ նրանք ծառայում են որպես գերազանց միջոց նկարագրելու այն փաստերը, որոնք դժվար է նկարագրել և բացատրել միայն թվերով։ Հետևաբար ամբողջովին անցա որակական մեթոդների։ Սա ճիշտ որոշում էր, քանի որ այն համապատասխանում է իմ երրորդ սիրած զբաղմունքին՝ մարդկանց հետ զրուցելուն։

Իմ դիպլոմային աշխատանքը հիմնված էր Մոսկվայում ապրող հայ էմիգրանտների երեք սերունդների ներկայացուցիչների հետ հարցազրույցների վրա՝ հետևելով, թե ինչպես էր ընտանեկան հիշողությունն ազդում գենդերային և էթնիկ նույնականացման ձևավորմանը տարբեր սերունդների մոտ։ Սա հետաքրքիր նախագիծ էր, որը թույլ թվեց ինձ համատեղել իմ հետաքրքությունը որակական մեթոդներին և սոցիալական կոնստրուկտիվիզմի տեսությանը։ 2011 թ. ես ավարտեցի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը՝ սոցիոլոգիա մասնագիտությամբ։

Համալսարանն ավարտելուց մի քանի ամիս առաջ ինձ մոտեցել էր մեր պրոֆեսորներից մեկը և ինձ հրավիրվել իր մոտ աշխատելու։ Այսպիսով, 2011 թ. մայիսին սկսեցի աշխատել «Լևադա-ցենտր» սոցիոլոգիական հայտնի ընկերությունում։ Սա շատ կարևոր քայլ էր իմ կյանքում։ Ինձ վիճակվեց աշխատել մարդկանց հետ, ովքեր պատկանում էին տարբեր սոցիալական խմբերի՝ քաղաքացիներ և գյուղացիներ, բարձր և ցածր եկամուտ ունեցողներ, սոցիալական ծագմամբ և կյանքի փորձով տարբերվող մարդիկ։ Աշխատելով «Լևադա-ցենտրում»՝ հետաքրքրվեցի հետխորհրդային տարածքում փոքրամասնությունների ուսումնասիրմամբ, հատկապես սեռական փոքրամասնությունների և նրանց հանդեպ մեծամասնության վերաբերմունքի։

Բացի այդ, արդեն 5 տարի է՝ աշխատում եմ որպես կամավոր Բժշկական կրթության կենտրոնում (Մոսկվայի՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված հիմնական կենտրոնը)։ Այս զբաղմունքը մեծապես նախորոշեց իմ հետաքրքրությունը հաշմանդամության ուսումնասիրության նկատմամբ, և, վերջին հաշվով, այս հետաքրքրության դաշտը դարձել է ինձ համար հիմնական։

Ինչ-որ պահի հասկացա, որ պետք է շարունակեմ այս ճանապարհը, և այդ անելու համար պետք է ընդունվել մագիստրատուրա կամ ասպիրանտուրա։ Այդ իմաստով Ամերիկայի համալսարանները, և մասնավորապես Չիկագոյի համալսարանը, որտեղ սկսելու եմ սովորել այս աշնանը, կատարյալ վայր է իմ նախընտրած բնագավառում հիմնավոր գիտելիքներ ստանալու համար։ Ես վստահ եմ, որ «MAPSS» մագիստրոսական ծրագիրն ինձ հնարավորություն կտա հասնելու այդ նպատակին և պատրաստվելու ասպիրանտուրային։


Այստեղ սովորում են
Կիմ Ավանեսյան

Բիզնեսի կառավարում

Հասմիկ Գրիգորյան

Համակարգչային գիտություն

Հենրիկ Դումանյան

Իրավագիտություն

Back to top
Close