Կայուն կառավարում
Ես՝ Աննա Հարությունյանս, ծնվել եմ 1985 թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում: 1993 թ. դեկտեմբերին ընտանյոք հանդերձ մեկնել եմ ԱՄՆ մշտական բնակության, որտեղ հաճախել եմ Կոլոմբոսի անվան տարրական դպրոց:
Այնուհետև հայրենիքի կանչով վերադարձել եմ Հայաստան և ուսումս շարունակել Երևանում:
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ:
Համալսարանը գերազանցությամբ ավարտելուն պես ընդունվել եմ աշխատանքի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, որտեղ տարբեր բաժիններում մասնագիտանալուց հետո 2012 թ. մասնակցել եմ «Էյչ-Էս-Բի-Սի բանկի» գլխավոր գործադիր տնօրենի օգնականի թափուր պաշտոնի ներբանկային մրցույթին և հաղթող եմ ճանաչվել: Աշխատանքային գործունեության տարեվերջյան ամփոփումների ընթացքում մշտապես ճանաչվել եմ որպես լավագույն աշխատող:
Միաժամանակ բանկի գլխավոր գործադիր տնօրենի երաշխավորությամբ համակարգել եմ «Էյչ-Էս-Բի-Սի բանկի» կորպորատիվ պատասխանատվության, համայնքային ներդրումների ծրագրերը: Կազմակերպել և մասնակցել եմ բազում համայնքային զարգացման կամավորական ծրագրերի միջազգային կազմակերպությունների հետ համատեղ (UNDP, WWF-World Wide Fund for Nature, JA Junior Achievement, CNF-Caucasus Nature Fund, FPWC- Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets, Orran Benevolent NGO, FAR -Fund For Armenian Relief, ATPArmenia Tree Project, COAF-Children of Armenia Fund, The British Council, etc.) և արժանացել «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի», ինչպես նաև բանկի տարածաշրջանային ղեկավարության դրվատանքին:
2014 թ. դիմել եմ ԱՄՆ-ում Նյու-Յորքի Կոլումբիա համալսարան և ընդունվել եմ՝ որպես Կայուն զարգացման կառավարման բաժնում թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ (Masters of Science in Sustainability Management): Այժմ ուսանում եմ Կոլումբիա համալսարանում՝ մասնագիտանալով էներգիայի արդյունավետ օգտագործման, կառավարման և նորամուծության ոլորտներում:
Բիզնեսի կառավարում
Սոցիալական աշխատանք
Իրավագիտություն