Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Արևելագիտություն

Մագիստրատուրա

Արի Սեքերյան

Ծնած եմ Ստամբուլ, 1989 թուականին: Աւարտելէ վերջ Ստամբուլի երկու հայկական վարժարանները (Տատեան Վարժարան եւ Կեդրոնական Լիսէ) իրաւունքը ստացած եմ Ստամբուլի պետական համալսարանի թրքագիտութեան բաժնին մէջ ուսանելու: Այս 4 տարուայ ուսումի ընթացքին առիթը ունեցած եմ Օսմաններէն լեզուն սորվելու: Աւարտելէ ետք իմ պաքալորյայի ուսումը, շարունակած եմ Պողազիչի պետական համալսարանի պատմութեան բաժնին մագիստրի աստիճանին: Իմ այստեղի ուսումի ընթացքին բախտը ունեցած եմ մի եռամյա ուսանելու Օկլահոմայի Համալսարանին պատմութեան բաժնին մէջ:

2014 թուականին իմ մակիսդրի ուսումը աւարտած եմ «Հայկական տեղափոխութեան արդիւնքները՝ Հայ ժողովուրդի վիճակը առաջին համաշխարհային պատերազմէն վերջ եւ Ժամանակ օրաթերթը» հորագրեալ աւարտաճառով: Անգլերէն լեզուով գրի առնուած այս աւարտաճառիս պատրաստման շրջանին առիթը ունեցած եմ օսմաններէն, արդի թրքերէն, հայերէն եւ անգլերէնով պրպտումներ կատարելու թուրքիայի պետական արխիւներու եւ պետական գրադարանի ներքեւ:

Գիտական աշխատութիւններու կից, խմբագրութեան 4 տարուայ պաշտօնը ունեցած եմ Իսթանպուլի Արաս Հրատարակչութեան մէջ: Բացի գրական գործերու խմբագրութեան պաշտօնին, թարգմանած եմ երկու գիրքեր օսմաններէնէ թրքերէնի:

25 տարեկանին երիտասարդ ուսանող մը ըլլալով ընդունուած եմ Օքսֆորտի Համալսարանի Հայագիտութեան բաժնին՝ շարունակելու համար իմ դոկտորական աշխատանքը: 2015-2016’ին երկրորդ տարվա աշակերտ ըլլալով պիտի շարունակեմ ուսումս:


Այստեղ սովորում են
Ռամոն Պողոսյան

Ռադիոկենսաբանություն

Սոֆյա Մորադյան

Զարգացման գիտություն

Արեն Կարապետյան

Ճարտարագիտություն

Back to top
Close