Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ֆինանսներ

Մագիստրատուրա

Արման Աբգարյան

Ես ծնվել եմ 1992 թ. գեղատեսիլ Դսեղ գյուղում, որտեղ անց եմ կացրել իմ ողջ մանկությունը: Երբ մոտենում էր բարձրագույն կրթություն ստանալու իմ տարիքը, ընտանիքով տեղափոխվեցինք Վանաձոր, իսկ այնուհետև ես և եղբայրս՝ Երևան:

Իմ կրթությունը և աշխատանքային պրակտիկան մինչ օրս ունեցել է երկու հիմնական ուղղվածություն: Ես սկսել եմ իմ բակալավրիական կրթությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտացամբ, և ավարտել եմ այն գերազանցությամբ: Առաջին բակալավրիական կրթությունս արդեն իմ մեջ առաջացրեց մեծ հետաքրքրություն ֆինանսների ոլորտի նկատմամբ: Հաշվի առնելով, որ լավ ֆինանսիստի համար իրավաբանական կրթությունը անհրաժեշտ է, ինչպես նաև փոխադարձ կապը ֆինանսների և իրավունքի ոլորտների միջև, ես դիմեցի և ընդունվեցի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ծրագրին՝ ավարտելով այն գերազանցությամբ: Մագիստրոսական կրթություն եմ ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում /ՀԱՀ/՝ բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրով:

Ի լրումն իմ ակադեմիական փորձին՝ ես ունեմ նաև պրակտիկ փորձ ֆինանսների և իրավունքի ոլորտում՝ աշխատելով որպես հաշվապահ, ֆինանսական վերլուծաբան, խորհրդատու կորպորատիվ իրավունքի ոլորտում և ներկայումս որպես աուդիտոր («Դելոյթ Արմենիա» ՓԲԸ) ու ֆինանսական ծրագրերի դասախոս (Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամ): Այս ամենի շնորհիվ ես ձեռք եմ բերել լայն փորձ հաշվապահության, աուդիտի, ֆինանսական մոդելավորման և գնահատման, ներդրումային վերլուծության, ֆինանսական կանխատեսման և միկրո-մակրոտնտեսական վերլուծության բնագավառներում:

Այժմ ես պատրաստվում եմ կրթությունս շարունակել Քեմբրիջի համալսարանում՝ ֆինանսներ մագիստրոսական ծրագրով: Հաշվի առնելով ծրագրի էականորեն պրակտիկ բնույթը, ինչպես նաև մեծ հնարավորությունը շփվելու այլ ուսանողների հետ, ովքեր գալիս են տարբեր երկրներից և ունեն մեծ փորձ ֆինանսների ոլորտի տարբեր բնագավառներում, ծրագիրն ինձ հնարավորություն կտա կատարելու ևս մեկ քայլ մասնագիտական և անձնական աճի ճանապարհին:


Այստեղ սովորում են
Արմինե Բագիյան

Զարգացման գիտություններ

Մարիամ Հարությունյան

Տնտեսագիտություն

Անահիտ Պապյան

Ֆինանսներ

Back to top
Close