Թատերական ռեժիսուրա
Ծնվել եմ Էջմիածին քաղաքում 1990 թ.: Ավարտել եմ Փարիզի «Acting International» մասնագիտական դպրոցը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դրամ. թատրոնի ռեժիսուրա» բաժինը և ստացել բակալավրի և մագիստրոսի կոչում: Բակալավրիատի դիպլոմային աշխատանքը ներկայացրի` որպես արվեստի ԲՈՒՀ-երի միջև համագործակցություն, և հանդիսատեսին ներկայացվեց կենդանի նվագակցմամբ «Վոյցեկ» (Գեորգ Բյուխներ) երաժշտական ներկայացումը:
2012 թ. համահիմնադիր եղա «ԷՊՍԻԴՈՆ» թատերախմբի (epsidontheater.com), որը խոսքի, պլաստիկայի և երգեցողության համադրություն է, և որի գերխնդիրն է մեկտեղել տարբեր նախընտրություններ ունեցող հանդիսատեսի հետաքրքրությունները: Հիմնադրումից հետո բեմադրեցի «Մոռացված Հողը» (Ջոն Շեֆիլդ) երաժշտական ներկայացումը, որը մասնակցել է մի քանի միջազգային փառատոների: 2013 թ. «Արտավազդ» ազգային ամենամյա մրցանակաբաշխության ժուրին թատերախմբին շնորհեց Թատերական գործիչների ոսկե մեդալ՝ թատերական նոր նախաձեռնությունների և երիտասարդական թատրոն ստեղծելու համար:
Անցել եմ փորձաշրջան Փարիզի մի քանի թատրոններում, Պետերբուրգում, Օսլոյում և Բրյուսելում:
Ներկայումս սովորում եմ Սորբոնի համալսարանի թատրոնի ինստիտուտում: Այս ուսումնառությունը կնպաստի ոչ միայն «ԷՊՍԻԴՈՆ» թատերախմբում իմ՝ որպես ռեժիսորի հետագա գործունեությանը, այլև իմ ապագա դիսերտացիայի նյութի հարստացմանը և հնարավոր դասախոսական գործունեության կայացմանը՝ որպես չուխաջյանական երաժշտական թատրոնի ավանդների շարունակող:
Վերջերս փորձաշրջան անցա Նյու Յորքում «Առյուծ արքա» և «Մոխրոտիկ» մյուզիքլների համար՝ որպես ռեժիսորի օգնական: Պատրաստվում եմ գիտական թեզիս պաշտպանությանը Սորբոնում և, որպես ռեժիսոր, պրակտիկ փորձի կուտակմանը Կոլումբիայի համալսարանում:
Սոցիալական աշխատանք
Հանրային կառավարում
Տարիքային հոգեբանություն