Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Էդուարդ Գրիգորյան

Ծնվել եմ Հայաստանի Հանրապետության քաղաք Երևանում: Կարճ ժամանակ անց ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվել եմ Մոսկվայի պետական իրավաբանական համալսարան, որտեղ ուումնասիրել եմ միջազգային իրավունք: Ուսմանս զուգահեռ աշխատել եմ իրավաբանական ընկերությունում որպես իրավաբանի օգնական, ինչի ընթացքում հնարավորություն եմ ունեցել համագործակցելու ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունների հետ մի շարք միջազգային ներդրումային ծրագրերի վրա:

2009 թ. տեղափոխվել եմ ԱՄՆ և ընդունվել Կոլումբիայի համալսարան՝ ուսումնասիրելու քաղաքագիտություն և բիզնես մենեջմենթ՝ կենտրոնանալով միջազգային ներդրումների և կորպորատիվ ռազմավարության վրա: 2015 թ. գերազանցությամբ ավարտել եմ Կոլումբիայի համալսարանի բակալավրիատը: Բիզնեսի և իրավագիտության ուսումնասիրությունը թույլ տվեց ինձ ձեռք բերել իրավագիտության դոկտորի կոչում Հարվարդի իրավագիտության դպրոցում:

Իմ մասնագիտական հետաքրքրությունները ներառում են կորպորատիվ կառավարում, արտերկրյա ներդրումներ, ֆինանսներ և այլն: Բացի այդ, ես հետաքրքրված եմ տնտեսական գլոբալիզացիայի խնդիրներով և օրենսդրության վրա դրանց թողած ազդեցությամբ:


Այստեղ սովորում են
Հարութ Էկմանյան

Իրավագիտություն

Վահագն Փափազյան

Համակարգչային գիտություն

Լիլիթ Օհանյան

Հանրային կառավարում

Back to top
Close