Ճարտարապետություն
Ծնած եմ Պէյրութ, Լիբանան: Մելանթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարանը աւարտելէ ետք, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն վկայուած եմ իբր ճարտարապետ երկրորդ կարգի մասնագիտութիւն ունենալով արուեստի պատմութիւն:
Ուսման ընթացքին, աշխոյժ էի արտաուսումնական զանազան գործունէութիւններու մէջ ու վերջին տարին ճարտարապետութեան դասախօսական յանձնախումբի ուսանող երկու անդամներէն մէկն էի:
Մասնագիտական փորձառութիւն սկսած եմ ունենալ ուսանողական տարիներուս՝ Պրիւքսէլի URA, Պարսելոնայի Patricia Meneses եւ Լիբանանի 109 Architectes ճարտարապետական ընկերութիւններուն մէջ :
Աւարտելէ ետք, աւելի քան մէկ տարիէ ի վեր կ՛աշխատիմ Լիբանանի ու նաեւ համաշխարհային մակարդակի վրայ մեծ հռչակ ունեցող ճարատարապետական Bernard Khoury ընկերութեան մէջ, իբր կրտսեր ճարտարապետ:
2015 ի աշնան պիտի շարունակեմ ուսումս MIT-էն ներս, ուրկէ կը ձգտիմ ստանալ Master of Science in Architecture studies տիտղոսը:
Աւելցնեմ, որ ճարտարապետականի կողքին ստացած եմ Bachelor in Piano Performance Համազգայինի Բարսեղ Կանաչեան ու Լիբանանի Պետական երաժշտական դպրոցներէն :
Օդագնացություն և աստղագնացություն
Մշակույթ և տեխնոլոգիա
Ֆինանսներ