Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
Ծնվել եմ Հայաստանում` Երեւանում, 1991 թվականի հուլիսի 12-ին: 2 տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց Մոսկվա, որտեղ մեծացա ու դպրոց գնացի:
Ավագ դպրոցում մեծ հետաքրքրություն զգացի ֆիզիկա առարկայի հանդեպ եւ 9-րդ դասարանում ընդունվեցի ֆիզիկատեխնիկական երեկոյան դպրոց, որտեղ ուսանողները ֆիզիկայի եւ մաթեմատիկայի արտադասարանային պարապմունքներ էին անցկացնում:
2008 թվականին ֆիզիկայի օլիմպիադային գրանցած հրաշալի արդյունքների շնորհիվ առանց ընդունելության քննությունների ընդունվեցի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, որն ինձ ֆիզիկամաթեմատիկական կարեւոր գիտելիքներով զինեց:
2012-ի ամռանը գերազանցությամբ ավարտեցի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը եւ ընդունվեցի Եվրոպայի առաջատար գիտաուսումնական հաստատություններից մեկի`Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի մագիստրատուրա: Այժմ ես շարունակում եմ զարգանալ որպես գիտնական, եւ հետազոտություններս առնչվում են մանրաթելային օպտիկային (էլեկտրական ինժեներիա):
Ընդհանուր և կիրառական ֆիզիկա
Ընդհանուր և կիրառական ֆիզիկա
Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա