Միջառարկայական հետազոտություններ
Ես ծնվել և մեծացել եմ Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ)՝ հայկական մեծ համայնքի միջավայրում:
Սովորում եմ միջդիսցիպլինար հետազոտություններ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի չորրորդ կուրսում: Մասնագիտությունս ունի բիզնես ոլորտի կենտրոնացվածություն: Մասնավորապես, հետազոտություններիս ոլորտն ընդգրկում է «Ձեռնարկատիրության դերը տնտեսական զարգացման մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև մեր օրերը» թեման: Ես նաև պատրաստվում եմ ստանալ նախաբժշկական սերտիֆիկատ և սիրում եմ ինձ համար հետաքրքիր դասընթացներ անցնել տարբեր ֆակուլտետներում: Ես ինձ համարում եմ բազմակողմանի զարգացվածության ձգտող անձնավորություն:
Այժմ հետազոտական պրակտիկա եմ անցնում «Indicator Systems International»-ում, որը հանդիսանում է կենսատեխնոլոգիական ստարտ-ափ` տեղակայված Կալիֆոռնիայում, որի նպատակն է ստեղծել պարզ, բայց կայուն մեթոդներ բակտերիաների հայտնաբերման համար:
Ես միշտ մեծ սիրով գաղափարներ եմ քննակում նոր ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ: Նաև սեղանի թենիսի և ձկնորսություն մեծ սիրահար եմ:
Մաթեմատիկա
Ֆինանսական ինժեներիա
Մեդիայի ուսումնասիրություն և բիզնես