Տնտեսական քաղաքականության կառավարում
Ծնվել և ներկայումս էլ ապրում եմ Երևան քաղաքում։ Սովորել եմ Նաիրի Զարյանի անվան միջնակարգ դպրոցում և ավարտել եմ այն գերազանց գնահատականներով։ Դպրոցական տարիներին հատկապես սիրել եմ աշխարհագրությունն ու մաթեմատիկան՝ մասնավորապես նաև շնորհիվ տաղանդավոր և նվիրված ուսուցիչներիս։ Դա նաև որոշակի ազդեցություն ունեցավ տնտեսագետի մասնագիտության ընտրությանս առումով, քանի որ հենց այդ առարկաների քննություններն էին պահանջվում տնտեսագիտական համալսարան ընդունելության համար։
Այսպիսով, ընդունվեցի Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ազգային տնտեսագիտություն բաժինը։ Շատ սիրում եմ ընտրածս մասնագիտությունը՝ մակրոտնտեսագիտությունն ու տնտեսական քաղաքականությունների մշակումը։ Կարծում եմ՝ այս մասնագիտության դերը հատկապես կարևորվում է Հայաստանի զարգացման ներկա փուլում։ 2002 թվականին ավարտել եմ ԵրՊՏԻ-ն գերազանցության դիպլոմով։ 2002-06 թթ. սովորել եմ ԵրՊՏԻ ասպիրանտուրայում՝ հեռակա ուսուցմամբ։
2003 թվականից աշխատել եմ ՀՀ կենտրոնական բանկում։ Որպես տնտեսագետ զբաղվել եմ ՀՀ ազգային արժույթի շրջանառության կազմակերպման և կարգավորման խնդիրներով։
2015 թվականին ընդունվել եմ Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)՝ ընգրկվելով տնտեսական քաղաքականության կառավարում ծրագրում։ Այս ծրագիրն ավարտելուց հետո նպատակ ունեմ ստացած գիտելիքներս կիրառել Հայաստանի տնտեսական զարգացման համար։
Բիզնեսի գործարար կառավարում
Հանրային կառավարում
Սոցիալ-կազմակերպչական հոգեբանություն