Բջջային և զարգացման կենսաբանություն
Ես ծնվել եմ Երևանում փետրվարի 11-ին: Տեղափոխվել եմ ընտանիքիս հետ Ամերկայի Միացյալ Նահանգներ, երբ 3 տարեկան էի: Այստեղ ես կրթություն եմ ստացել, ձևավորվել է իմ բնավորորությունը, որը նպաստել է իմ նպատակների ձևավորմանը:
Ես հաճախել եմ Մոնտա-Վիստայի դպրոցը, որտեղ ակտիվորեն մասնակցել եմ բազմազան խմբակների, որպես կամավոր աշխատել եմ տեղի հիվանդանոցում: Կենսաքբանության ու բժշկության հանդեպ իմ հետաքրքրությունը զարգացավ, երբ սկսեցի կես դրույքով աշխատել թմրամիջոցների թեստավորման կենսատեխնիկական կազմակերպությունում: Հուսով եմ՝ կշարունակեմ ձեռք բերել գիտելիքներ գիտության ասպարեզում, դառնալ բժիշկ կամ հետախուզող և իմ գիտելիքները ներդնել մադկանց առողջության պահպանման գործում:
Ես ուրախ եմ, որ շրջապատված եմ փոքր, բայց ջերմ հայկական միջավայրով: Ես մեծացել եմ այս ջերմ մարդկանց շրջապատում ու զգացել մեծ ընտաիքի առկայութունն իմ կյանքում: Թե՛ հայկական եկեղեցում, թե՛ հայկական հավաքույթներում կամ հայ բժիշկի այցելելիս միշտ զգացել եմ հայկական սերն ու ուժը:
Բերկլի համալսարանում ես սովորելու եմ բջջային կենսաբանություն, այնուհետև ուսումս կշարունակեմ բժշկական համալսարանւմ: Հուսով եմ դառնալ բժիշկ և բուժել հիվանդ հայ ու այլազգի հիվանդներին: