Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Մեսրոպ Մանուկյան

Ծնվել եմ Հայաստանում` Երևան քաղաքում, 1992 թվականի հունիսի 15-ին: 1999 թվականից հաճախել եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը և ավարտել այն 2009 թվականին: Դպրոցական տարիներին երկու անգամ մասնակցել եմ անգլերեն լեզվի օլիմպիադաների` երկու անգամ գրավելով առաջին տեղը քաղաքային փուլում և մեկական անգամ երրորդ և երկրորդ տեղերը հանրապետական փուլում:

2009 թվականին ընդունվել եմ Երեվանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ՝ ընտրելով քաղաքացիաիրավական ուղղվածությունը: Պետական համալսարանում ուսանելու տարիներին մասնակցել եմ «The European International Model United Nations» կոնֆերանսին, որն իմ մեջ առաջին անգամ արթնացրեց ՄԱԿ-ի մոդել-կոնֆերանսների նկատմամբ հետաքրքությունը: Երևանի պետական համալսարանն ավարտել եմ 2013 թվականին` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

Բակալավրի աստիճան ստանալուց հետ որոշեցի ուսումս շարունակել Հայաստանի ամերիկյան համալսարանում` ընդունվելով համալսարանի իրավագիտության մագիստրատուրայի (LL.M) ծրագիրը: Ամերիկյան համալսարանում ուսանելու տարիներին մասնակցել եմ ՄԱԿ-ի այլ մոդել-կոնֆերանսների Իտալիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Ներկայումս կուրսում առաջադիմությամբ առաջինն եմ՝ 3.96 միջին գնահատականով:

2012 թվականից մինչև 2014 թվականն աշխատել եմ ՀՀ ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական: 2013 թվականից մինչև 2015 թվականի փետրվարն աշխատել եմ «Լեգելատա» ՍՊԸ իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան՝ գործ ունենալով գլխավորապես կորպորատիվ իրավունքի և պայմանագրերի հետ: 2015 թվականի փետրվարից մինչ օրս աշխատում եմ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամում որպես իրավաբան:

2015 թվականի մարտ ամսին Քեմբրիջի համալսարանից ստացել եմ պայմանական առաջարկ` ուսանելու համալսարանի իրավագիտության մագիստրատուրայի (LL.M) ծրագրում: Մեծ հույսեր ունեմ հաջողությամբ ավարտելու ծրագիրը` էլ ավելի խորացնելու կորպորատիվ իրավունքի մեջ գիտելիքներս:


Այստեղ սովորում են
Հեղնար Եղիայան

Սոցիալական անթրոպոլոգիայի հետազոտություն

Արմինե Բագիյան

Զարգացման գիտություններ

Արևշատ Մելիքսեթյան

Բիզնեսի գործարար կառավարում

Back to top
Close