Մաթեմատիկա և համակարգչային գիտություն
Ես ծնվել եմ 1994 թ. հոկտեմբերի 16-ին Երևանում: Մինչև հինգերորդ դասարան սովորել եմ համար իննսուն միջնակարգ դպրոցում, որտեղ հիմնականում հետաքրքրվել եմ բնական գիտություններով՝ հատկապես մաթեմատիկայով և ֆիզիկայով: Տասներկու տարեկանում ուսումս շարունակել եմ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այստեղ սկսել եմ խորապես հետազոտել նաև ծրագրավորում:
Ֆիզմաթում ներգրավվեցի օլիմպիադաներում՝ միանալով մաթեմարիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի խմբակներին: Դպրոցական բոլոր տարիներին մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և արժանացել առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների հանրապետական օլիմպիադաներց: Տարիների փորձի և գիտելիքի շնորհիվ ձեռք եմ բերել գովասանագրեր մաթեմարիկայի միջազգային օլիմպիադաներից 2010 և 2011 թվականներին:
Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի աշխատել կրթությունս արտասահմանում շարունակելու ուղղությամբ և 2015 թվականին ստացա հրավեր Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանից:
Կենսաճարտարագիտություն
Կենսաինժեներիա և տնտեսագիտություն