Տնտեսագիտություն
Ծնվել եմ 1992 թվականին Երևանում: 2009 թ. գերազանցությամբ ավարտել եմ Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը` պարգևատրվելով ոսկե մեդալով: Դպրոցական տարիներին մասնակցել եմ տարբեր օլիմպիադաների՝ 2009 թ. նվաճելով բրոնզե մեդալ Ինֆորմատիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Նույն տարում առանց ուսման վճարի ընդունվել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը: Համալսարանական ուսման տարիներին ակտիվ մասնակցել եմ ակադեմիական միջոցառումներին և ուսանողական կյանքին։
2013 թ․ ավարտելով համալսարանը գերազանցությամբ` որոշեցի ուսումս շարունակել Թբիլիսիի պետական համալսարանին կից Տնտեսագիտության միջազգային դպրոցում, որը տարածաշրջանային առաջատար է տնտեսագիտական կրթության ոլորտում։
Այս տարի դիմել եմ և ընդունվել մի քանի հեղինակավոր ասպիրանտական ծրագրերի ԱՄՆ-ում։ Որոշել եմ ուսումս շարունակել Չիկագոյի համալսարանում, որը բացառիկ հեղինակություն ունի տնտեսագիտական հետազոտությունների և կրթության ոլորտներում։
Իմ հիմնական հետազոտական հետաքրքրությունը տնտեսագիտության տեսությունն է, մասնավորապես՝ խաղերի տեսությունը և տեղեկատվության տնտեսագիտությունը։
Հանրային քաղաքականություն
Ֆինանսների մաթեմատիկա
Իրավագիտություն