Բժշկություն
Ես ծնվել եմ Բոստոնում, ուր ծնողներս գաղթել էին Բեյրութից` Լիբանանից, քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո: Եղբայրս, քույրս եւ ես մեծացել ենք ավանդական հայկական ընտանիքում ու մի քանի տարի հաճախել հայկական դպրոց: Ես միշտ հաճույքով եմ դպրոց հաճախել եւ ցանկացել կրթական ավելի բարձր մակարդակի հասնել, որպեսզի կարողանամ շարունակել ընտրածս մասնագիտական ուղին:
Ես ընդունվել եմ Թաֆթս համալսարան եւ գերազանցությամբ ավարտել այն տնտեսագետի մասնագիտությամբ: Կարճ ժամանակ անց որոշեցի գիտությամբ զբաղվել եւ որպես գիտաշխատող ընդունվեցի Բոստոնի աչք-ականջի հիվանդանոց: 2008-ին առողջապահության մագիստրոսի կոչում եմ ստացա Թաֆթս համալսարանի բժշկական դպրոցում, իսկ այնուհետ աշխատեցի բժշկական խորհրդատվական ծառայությունների ոլորտում`«Wyeth Research» ընկերությունում: Գործնական փորձ ձեռք բերելով` որոշեցի բժշկության ոլորտում ուսումս շարունակել եւ այժմ Լոնդոնի կայսերական բժշկական քոլեջի ուսանող եմ: Ես վայելում եմ այլ երկրում եւ այլ միջավայրում ապրելու հաճույքը, որ ինձ Լոնդոնն է հրամցնում:
Բժշկական դպրոցում ծանրաբեռնված աշխատանքից բացի ես ընթերցում եմ, հետեւում ընթացիկ միջոցառումներին, տարբեր մարզաձեւերով զբաղվում` հանգստանալու եւ լարվածությունը թոթափելու համար: Ես սիրում եմ նաեւ ճանապարհորդել եւ բացահայտել այն ամենն, ինչ աշխարհը կարող է առաջարկել: Առանձնակի հաճույքով եմ հնարավորության դեպքում ամռանը Հայաստան այցելում եւ բացահայտում նախնիներիս երկիրը:
Բիզնեսի կառավարում
Հաշվողական հետազոտություն
Ֆինանսներ