Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Քիմիա

Մագիստրատուրա

Սոնա Սուլաքյան

Ես հայ եմ և երկու խորապես հայրենասիրական արմատների կրող. հորս ընտանիքը, լինելով ծագումով Մուսա լեռից, երկար ճանապարհ է անցել մինչև ԱՄՆ-ում հաստատվելը, իսկ մայրս արմատներով Լեռնային Ղարաբաղից է, որն այժմ վիճարկելի տարածք է համարվում:

Ծնվելով ԱՄՆ-ի Սթենֆորդի հիվանդանոցում՝ ես որոշեցի վերադառնալ նույն հաստատություն բակալավրի աստիճան ստանալու նպատակով: Ես միշտ ձգտել եմ լինել բազնակողմանի զարգացած անձնավորություն, ով տիրապետում է տարբեր առարկաների: Հենց հետաքրքրությունների այս բազմազանությունն է, որ ինձ ուղղորդել է ուսումնասիրելու երկու հիմնական առարկա` քիմիա և մշակութաբանություն` Հին պատմության թեքումով:

Ի վերջո, ես պատրաստվում եմ բժիշկ դառնալ:

Երբ ես յոթ տարեկան էի, հայրս մահացավ քաղցկեղից: Մայրս ինձ ու փոքր քրոջս միայնակ է մեծացրել: Ականատես լինելով հորս երկու տարվա տառապանքին` ես երդվեցի բժիշկ դառնալ, որպեսզի կարողանամ կանխել ուրիշների տառապանքն ու ցավը: Ես հույս ունեմ, որ կկարողանամ բուժել մարդկանց ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, դառնալ հարգված բժիշկ և արժանի քաղաքացի: Ես երազում եմ նվիրել իմ կյանքը մարդկանց բարեկեցությանը և նվազեցնել ոչ միայն հիվանդների ցավը, այլև նրանց ընտանիքների ու ընկերների` ձգտելով զերծ պահել նրանց այն տառապանքից, ինչի միջով ես ու իմ ընտանիքն ենք անցել:

Սթենֆորդյան իմ կյանքը արտացոլում է տարբեր նախասիրություններս: Ես աշխատում եմ որպես հետազոտական խորհրդատու Նոբելյան դափնեկիր, դոկտոր Թոմաս Զյուդհոֆի լաբորատորիայում. օգնում եմ աուտիզմի և Ալցհեյմերի հիվանդությունների պատճառ հանդիսացող մոլեկուլյար ուղիների հետազոտությունների գործում: Դրանից բացի, ես դասավանդում եմ տեղական և հայ համայնքի ուսանողներին: Իմ ամենակարևոր դերերից մեկը Սթենֆորդի հայ ուսանողների միության նախագահ լինելն եմ համարում: Ես հույս ունեմ աջակցել հայ համայնքին և հզորացնել այն` յուրաքանչյուր շաբաթ կազմակերպելով տարբեր միջոցառումներ և՛ մեր անդամների, և՛ Սթենֆորդյան համայնքի համար, որպեսզի մյուսներն էլ ծանոթանան մեր մշակույթին ու ավանդույթներին: Ես Սթենֆորդում քաղցի դեմ պայքարող «Spoon» նախագծի ղեկավարն եմ. կազմակերպություն, որ հավաքում է ճաշարանների և տարբեր միջոցառումներից մնացած ուտելիքները և վերաբաշխում է անօթևան կացարաններին, ինչպես նաև կազմակերպում է նախաճաշերի պատրաստման ծրագրեր, որի ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվում նախաճաշ պատրաստելու անօթևանների կացարաններում:

Ես նաև Նախագահական կաբինետի երիտասարդական թևի անդամ եմ և օգնում եմ կազմակերպել տարբեր միջոցառումներ: Որպես Սթենֆորդի սահմանադրական խորհրդի անդամ, որը Գերագույն դատարանին կից խումբ է, ես վերանայում, մեկնաբանում և հաստատում եմ Սթենֆորդի համալսարանի սահմանադրական կանոնադրությունը և որոշում կամպուսում ներկայացված դեպքերի և բարեփոխումների սահմանադրականությունը:


Այստեղ սովորում են
Աննա Հակոբյան

Իրավագիտություն

Սառա Շիրազյան

Իրավագիտություն

Back to top
Close