Համակարգչային գիտություն
Ստեփան Բաբայան
Ծնվել եմ 1997 թվականին Երևանում։ Սկզբնական կրթությունս ստացել եմ Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ 2012 թվականին, ընդունվել «Այբ» ավագ դպրոց։ Այնուամենայնիվ, անձնական հատկանիշներիս և անհատականությանս զարգացումը վերագրում եմ «Այբ» դպրոցում անցկացրած տարիներին: Այստեղ է առաջացել հետաքրքրությունս մաթեմատիկայի, քիմիայի և ծրագրավորման հանդեպ։ Հաշվի առնելով նաև մանկուց ունեցած սերս տեսախաղերի և նմանատիպ ինտերակտիվ մեդիա արտադրանքների հանդեպ՝ որոշել եմ դառնալ ծրագրավորող՝ ի վերջո տեսախաղերի արտադրության ոլորտում ներգրավվելու համար։
Դպրոցում ուսման ընթացքում ցուցաբերել եմ որոշակի հաջողություններ օլիմպիադաներում։ Անգլերենի օլիմպիադայի քաղաքային փուլում զբաղեցնել եմ 2-րդ տեղը, նաև մասնակցել «Ռուսական արջուկ» մրցույթին ու եղել հաղթող։ 2014 թվականին տեսախաղերի՝ մեդիա ոլորտում ունեցած կարևոր դերի մասին ելույթով հանդես եմ եկել «TEDx-talk» միջոցառման շրջանակներում։ 3 տարի անընդմեջ եղել եմ «Այբ» դպրոցի աշակերտական խորհրդի անդամ։
2015 թվականին ընդունվել եմ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան։
Ազատ ժամանակ դիտում եմ դասական հոլիվուդյան ֆիլմեր, խաղում տեսախաղեր և շախմատ, շփվում եմ ընկերներիս հետ, ծրագրավորում եմ, զբաղվում ընթերցանությամբ:

Դատական գործ

Իրավագիտություն

Միջառարկայական ծրագիր