Համեմատական կառավարում
Որբանալով 1915 թվականի ցեղասպանության ժամանակ՝ ծնողներիս պապերն ու տատերը գաղթել են Միացյալ Նահանգներ: Ես դաստիարակվել եմ հայ ընտանիքում, որին հաջողվել էր պահպանել հզոր հոգևոր և մշակութային ավանդույթները: Ես խորապես նվիրված եմ հայոց ժառանգությանը և հավատքին. այցելում եմ հայկական եկեղեցի և փորձում նպաստել հայոց ցեղասպանության ճանաչմանը Ամերիկայի հայկական համագումարի շրջանակներում:
Հայաստանի հետ իմ կապվածությունն է ձևավորել իմ ակադեմիական հետաքրքրությունները մահմեդականության և քրիստոնեության հարաբերությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի քաղաքական շրջադարձերի նկատմամբ: Լինելով Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ՝ ես մտադիր եմ ուսումնասիրել մահմեդականության և քրիստոնեության միջև հարաբերությունները Հարավային Կովկասում՝ հաշվի առնելով Հայաստանի՝ գերազանցապես քրիստոնյա ազգության փոխհարաբերություններն իր՝ մեծ մասամբ մահմեդական հարևան պետությունների հետ:
Օքսֆորդի համալսարանում ուսանելն ինձ կտա անգնահատելի հնարավորություններ հանդես գալու մշակութային դեսպանի դերում և ավելի խորը ուսումնասիրելու ժամանակակից Հայաստանը: Մեծ սպասումներ տածելով իմ գիտական կարիերայի նկատմամբ՝ ես հույս ունեմ խրախուսել ամբողջ աշխարհի տաղանդավոր հայ երիտասարդ ուսանողներին, մասնավորապես այն ուսանողներին, ովքեր ցանկանում են քաղաքականություն ուսումնասիրել, հետագայում իրենց ազդեցությունն ունենալ քաղաքականության մեջ:
Բժշկական մարդաբանություն
Մարդաբանություն
Արևելագիտություն